Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ի՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը։ Մինչ այս ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրամիությունը դրան պատրաստ չէին։ Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ։

Ինչպես գիտեք, սկզբից Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի։ Այնպես որ, նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել»,- «168 ժամ»-ին ասել Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցի մասին։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս գործընթացում կարևոր համարվող պարտավորություններն առաջին հերթին վերաբերում են ընտանեկան բռնության կանխարգելման և հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, նաև հնարավոր է, որ կարևոր լինեն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության հետ կապված որոշ օրենսդրական փոփոխություններ. «Գործընթացը սկսվելուց հետո առնվազն 1 տարի կպահանջվի վիզաների ազատականացման համար, սակայն կարող է ավելի երկար տևել, եթե համապատասխան պարտավորությունների կատարումը հետաձգվի։

Այս տարի և՛ ընտանեկան բռնության կանխարգելման, և՛ հակախտրականության օրենսդրության մասին հարցը հետաձգվեց, և հիմնական պատճառը, որ ներկայացվում էր, այն էր, որ հանրությունը դեռ պատրաստ չէ։ Այնպես որ, կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները միշտ էլ կարող են պատճառներ գտնել այդ հարցը հետաձգելու համար, եթե համարեն, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում բարենպաստ չէ, և որոշ չափով նաև մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում նույնպես կարող է խոչընդոտ լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ նշված 2 օրենսդրական փոփոխությունների հետ կապված՝ հակառակ գործընթացներ են տեղի ունենում Ռուսաստանում։

Ես չեմ բացառում, որ այս հարցի ներդաշնակեցումը Ռուսաստանի հետ կարող է քաղաքական կարևոր նշանակություն ունենալ։ Թեև դա արտահայտված չէ ԵԱՏՄ որևէ պարտավորության մեջ, բայց շատ լավ հասկանում ենք քաղաքական համատեքստը»,- ասել է նա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում