Թուրքիայի դպրոցների ավագ դասարաննեում այլևս չեն դասավանդելու էվոլյուցիայի տեսություն՝ գրում է The Guardian-ը։
Կրթության նախարար Ալպասլան Դուրմուշը հայտնել է, որ այդ թեման դուրս է աշակերտների ընկալման սահմաններից՝ «Էվոլյուցիայի գաղափարը չափից ավելի հակասական ու բարդ է, դրա համար էլ այն կհանվի 9-րդ դասարանի դասագրքերից։ Դրա մասին կպատմեն միայն ուսանողներին»։
Երկրի նոր կրթական ծրագրերում Աթաթուրքի մասին ավելի քիչ կպատմեն, իսկ իսլամի մասին՝ ավելի շատ։
Այս որոշումը քննադատություն է առաջացրել հասարակության աշխարհիկ շերտերում՝ նրանց կարծիքով երկրում կյանքը ավելի շատ է ենթարկվում կրոնական կառույցների ազդեցությունը, իսկ թուրքական ժամանակակից պետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժառանգությունը աստիճանաբար մոռացվում է: