Shamshyan.com –ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մխիթար Գոշ փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դ. Ե.-ն:
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով, և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հաղորդվում է, որ նա ընկել է իրենց շենքի 2-րդ հարկից։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանության փորձ՝ պարզ կլինի դեպքի հանգամանքները պարզելուց հետո: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: