Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռուսաստանը սրում է ատամները

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: «Ի միջի այլոց, մենք մեր գործընկերներին և՛ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Բելառուսից, և՛ ԵՄ-ում ասել ենք, որ մենք չէինք ցանկանա, որ հայտնի «Արևելյան գործընկերություն» ծրագիրն օգտագործվեր ներգրավված երկրներին կեղծ ընտրության առաջ կանգնեցնելու համար»,- հայտնել է նա: Հիշեցնենք՝ նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս։

Լավրովն այս հարցազրույցում կոնկրետ երկրների անուններ չի նշել, սակայն ակնհայտ սառնությամբ և դիվանագիտական թշնամանքով է խոսել Եվրամիության և հետխորհրդային երկրների եվրոպական հեռանկարի մասին: Իհարկե, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան բավականին առաջ են գնացել Եվրամիության հետ իրենց համագործակցության ծրագրերում`Բրյուսելի հետ ստորագրելով Ասոցացման համաձայնագրեր: Այս երկրները չեն էլ թաքցնում, որ իրենց ռազմավարական նպատակը` ԵՄ-ին լիարժեք անդամությունն է:

Բելառուսի ու Ադրբեջանի եվրոպական ձգտումները խիստ մշուշոտ են, և հազիվ թե որևէ կերպ վտանգի տակ դնեն Մոսկվայի շահերը կամ հետաքրքրությունները:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի ակնարկները կարող են վերաբերել Հայաստանին, որն ամիսներ անց` նոյեմբերին, պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել շրջանակային համաձայնագիրը, որի տեքստն արդեն կողմերի միջև նախաստորագրվել է: Արդյո՞ք «հակառուսական նախաձեռնություն» Մոսկվան տեսել է Երևան-Բրյուսել բանակցություններում կամ այն փաստաթղթում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Արդյո՞ք ռուսական կողմի հնարավոր վերապահումները կամ նույնիսկ առարկությունները ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ փոխանցվել են Երևանին: Արդյո՞ք «Արևելյան գործընկերության» մասով ռուսական կողմի վերապահումները կամ ճնշումներն են ազդակ հաղորդել այն հակամարտությանը, որ վերջին շաբաթներին նկատվում է ՀՀ իշխանությունների և ԵՄ Հայաստանի պատվիրակության հարաբերություններում:

Ակնհայտորեն լարվածության նոր ալիք է նկատվում Մոսկվայի և Բրյուսելի հարաբերություններում, ինչը կարող է Հայաստանի նոր եվրաուրացման պատճառ դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում