.Անթալիայում «ամեն ինչ ներառված է» համակարգով աշխատող SefikBey եռաստղանի հյուրանոցում հանգստացողներին տուգանում են մինչև վերջ չկերած ուտելիքի համար՝ գրում է comments.ua-ը:
Զբոսաշրջիկը պարտավոր է 10 դոլար տուգանք մուծել, եթե նրա ափսեի կեսից ավելին լի է ուտելիքի մնացորդով:
«Խնդրում ենք հաշվի առնել ձեր հնարավորությունները: շվեդական սեղանը նշանակում է, որ դուք մի քանի անգամ կարող եք մոտենալ և նորից ուտելիք վերցնել»,- նախազգուշացնող այս բովանդակությամբ տեքստերը փակցված են հյուրանոցի ռեստորանում: