ԱՄՆ Յոնկերս քաղաքում Pizza Barn-ը այցելուներին առաջարկում է արտասովոր չափերի պիցա: Մոտ կես մետր երկարությամբ պիցան կոչվում է Super Slice: Այն արժե 12-32 դոլար՝ գրում է cosmopolitan.com-ը:
Զավեշտալի է, որ սրճարանի աշխատողները կրում են շապիկներ, որոնց վրա գրված է. «Չափսերն իսկապես կարևոր են»: Այցելուներն այն կարծիքին են, որ չնայած մեծ չափերին՝ պիցան շատ համեղ է: