Թուրքիայի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող ակվապարկի լողավազանում հոսանքահարումից 5 մարդ է զոհվել, այդ թվում` 3 երեխա: Ինչպես փոխանցում է NTV.ru-ն՝ միջադեպը տեղի է ունեցել Աքյազի քաղաքում:
Զոհերի թվում են ակվապարկի աշխատակիցներից մեկն ու նրա որդին, որոնք փորձում էին օգնել տուժած երեխաներին: Հոսանքահարումից տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Աքյազի քաղաքը գտնվում է Թուրքիայի սևծովյան ափերից 80 կմ հեռավորության վրա: