Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Երկիր Ծիրանի»-ի «տերևաթափությունը»

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունից հեռացված անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը մտադիր չեն վայր դնել ավագանու մանդատները:

Այն, ինչ կատարվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ` օրինաչափ է ու հատկանշական է, որ դա տեղի ունեցավ հենց այն բանից հետո, երբ խմբակցությունն առաջին անգամ մասնակցեց Երևանի ավագանու նիստին: Այսինքն՝ այս կառույցի առաջին իսկ առերեսումը ինստիտուցիոնալ իրողությունների հետ հանգեցրեց կուսակցության պառակտմանը:

Սա իրավիճակի ակնհայտ պատասխանն էր «Երկիր Ծիրանիի» անհամարժեքության այն խնդիրներին, մարտահրավերներին, որ կան երկրում, Երևանում:

Օրինակ, ի՞նչ մայրաքաղաքային պլատֆորմի կամ դրանից շեղման մասին է խոսքը, եթե Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը Երևանի քարոզարշավի բուռն օրերին հայրենասիրական զեղումներով էր զբաղված Անիի ավերակների մոտ: Կամ ի՞նչ արժեր կուսակցության հավակնոտ հայտը, եթե դա փշրվելու էր Տարոն Մարգարյանի տան մոտ տեղի ունեցած լյումպենացված ակցիայով:

Եթե խնդիրը դիտարկենք ավելի գլոբալ հարթության մեջ, ապա Զարուհի Փոստանջյանը «Ծռության» լայթ դրսևորում «Ժառանգությունից» հեռացավ, որպեսզի ձևավորի «Ծռության» ավելի արմատական պլատֆորմ: Ընդ որում, ուշագրավ է, որ իր գոյության մի քանի ամիսներին «Երկիր Ծիրանին» այդպես էլ չձևակերպեց որևէ խնդիր, որն աղերս ունենար իրական քաղաքականության հետ ու զբաղվեց ռուսաստանցի մի հայ գործարարի գովազդով և գոյություն չունեցող Արևմտյան Հայաստանի խնդիրներով: Պատահական չէ, որ «Երկիր Ծիրանիի» հռետորաբանությունն իշխանություններն օգտագործում են իրական ընդդիմության նիշին հավակնող «Ելք» դաշինքին հարվածելու նպատակով:

Եթե ավագանիում ընդամենը հինգ մանդատ ստացած կուսակցությունը գնում է քաղաքապետարանը «գրավելու», ապա «գրոհի» ժամանակ ունենում է նաև «զոհեր»: Այն, ինչ այսօր կատարվում է «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ:

Ցանկացած նոր կուսակցություն տեսականորեն կարող է նոր մշակույթ բերել քաղաքականություն, բայց «Երկիր Ծիրանին» գործնականում իր վրա կրեց մեր քաղաքական համակարգին բնորոշ անհամարժեքության բարդույթը, և իրականության ապտակը ստացավ իր գործունեության հենց մեկնարկին:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում