Thursday, 18 04 2024
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին

ՄԻՊ ներկայացված բողոքի հիման վրա զորակոչիկը ստացել է տարկետում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական փոփոխության չի ենթարկվել: Ավելին՝ նրա մոտ առկա համապատասխան գոյացությունն ավելի է մեծացել: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զորակոչիկը պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում 2017 թվականի ընթացքում զորակոչիկը երկու անգամ ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը: Դրանից բացի, բժշկական հետազոտության է ենթարկվել քաղաքացիական բժշկական հաստատությունում և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում:

Նշված հետազոտությունների արդյունքում զորակոչիկը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի հիմքով ստացել է տարկետման իրավունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում