Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին տեղեկացրին կառավարական հանձնաժողովից:

Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

2017 թվականի հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը (Կևորկով):

Ռուբեն Ստեփանի Կևորկովը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին, Երևանում: 1964-69 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում, 1982-1989 թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար, իսկ 1989 թ.-ից մինչ օրս՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար:

Իր առաջին իսկ ֆիլմերից Ռուբեն Գևորգյանցը դրսևորեց բացառիկ տաղանդն ու համարձակությունը, ինքնատիպությունը՝ նոր շունչ բերելով հայ վավերագրական կինո:

Ռուբեն Գևորգյանցը ստեղծել է ավելի քան 60 ֆիլմ, որոնցից 26-ը արժանացել են տարբեր միջազգային կինոփառատոների մրցանակների, 8-ը՝ գլխավոր մրցանակի՝ «Բարի հետք», «Ոգեշնչում», «Սպասում», «Կղզիներ», «Ռեքվիեմ», «Փարաջանով. վերջին կոլաժ», «Ընդմիշտ», «Հրաշագործի աշունը»: Վերջինս արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:

1982 թ.-ին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչի կոչում, 2006-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստ պատվավոր կոչմանը:

Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից, իր մասնագիտական պարտքը կատարելով՝ եղել ամենաթեժ կետերում, վավերագրել արցախյան պատերազմի տարեգրությունը: Պարգևատրվել է Հաղթանակի շքանշանով, Վ. Սարգսյան «Արծիվ Մահապարտ» շքանշանով:

1982-2015 թթ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ռուբեն Գևորգյանցը նաև սցենարիստ է, գրող և բանաստեղծ՝ երեք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, գրել է բազմաթիվ պատմվածքներ և «Փարաջանով. կոլաժ երկուսի համար» գիրքը:

Ռուբեն Գևորգյանցը հայկական կինոյի երախտավորներից էր, ում ակներև բանաստեղծականությամբ և հուզական շնչով ստեղծված ֆիլմերում երևակվեց հայ մարդու միտքն ու բարքը, նրա առօրյան, վավերագրվեցին մեր իրականության կարևոր և հանգրվանային դրվագները, մի ողջ դարաշրջանի պատմությունն ու իրադարձությունները:

Ռուբեն Գևորգյանցի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, կինոսերների սրտերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում