ԱՄՆ Օկլահոմա նահանգում բեռնատարի հայ վարորդ է ձերբակալվել, ով փորձել է «Թինքեր» ավիաբազա մուտք գործել մարիխուանայով բեռնված մեքենայով: KFOR հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հատուկ հետաքննության բաժինը հաղորդում է ստացել, որ հունիսի 15-ին ավիաբազայի տարածք բեռնատարի մուտքի փորձ է կատարվել: Մեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել են մարիխուանայի տուփեր:
Քննիչների կարծիքով՝ մարիխուանան նախատեսված էր հասցնել Նյու Ջերսի:
Բեռնատարի 59-ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվել է: Պարզվել է, որ վարորդը փորձաշրջանի մեջ է գտնվել մեկ այլ հանցագործության համար: