Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Եվրամիությունը բռնեց գլխից. տա՞ք, թե՞ սառը

Դատելով Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջին հայտարարությունների վերաբերյալ ՀՀԿ-ի կամ ընդհանրապես իշխանության արձագանքից, Եվրամիության դեսպանը կպել է Հայաստանի իշխող համակարգի, իշխանության «բաց նյարդին» կամ թույլ տեղին: Իսկ ի՞նչ է արել դեսպան Սվիտալսկին: Արտառոց ոչինչ: Նա ընդամենը խոսել է Հայաստանի ընտրական համակարգի կատարելագործման և հանրային վստահելիության մակարդակի էլ ավելի բարձրացման անհրաժեշտության մասին: Այսինքն՝ նա խոսել է մի բանի մասին, որը ոչ միայն իշխանությունն ինքն է անհրաժեշտ համարում, այլ այդ հարցում նույնիսկ պարբերաբար հղում է անում հենց Եվրամիության պաշտոնյաների գնահատականներին: Պարզապես Սվիտալսկին այս անգամ խոսել է իշխանության համար «սրբության սրբոց» հանդիսացող օբյեկտներից մեկի՝ ԿԸՀ մասին:

Ասենք, երբ Եվրամիությունը խոսում է ընտրատեղամասերում որևէ դրվածքի մասին, իշխանությունը դա չի գնահատում միջամտություն ներքին գործերին, երբ Վենետիկի հանձնաժողով կամ որևէ այլ միջազգային կառույց տալիս է խորհուրդ կամ գնահատական Ընտրական օրենսգրքին, որն ի դեպ ավելի բարձր է դե յուրե, քան նույն ԿԸՀ-ն՝ քանի որ ԿԸՀ-ն ենթարկվում է այդ օրենսգրքին, Հայաստանում չեն հայտարարում, թե դա միջամտություն է ներքին գործին, այլ նույնիսկ հպարտանում են, որ բավարարել են տրված խորհուրդը, կամ հորդորը, կամ ճաշակը: Բայց ահա ԵՄ դեսպանը խոսել է ԿԸՀ մասին և ընդամենը խորհուրդ տվել մտածել ԿԸՀ-ն ավելի արժանահավատ դարձնելու համար կազմը ընդլայնելու և քաղհասարակության ներկայացուցիչներ ներառելու մասին, և իշխանությունն այնպես է արձագանքում, կարծես ԵՄ դեսպանը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Իրականում ԵՄ դեսպանի հայտարարությունն իսկապես պատերազմ է կամ ունի նման նշանակություն, բայց պատերազմ ոչ թե Հայաստանին, այլ պատերազմ հանուն Հայաստանի՝ ընդդեմ իշխանության: Բանն այն է, որ ԵՄ դեսպանի հայտարարությունը փաստացի հարված է Հայաստանի իշխանության «գլխավոր շտաբին»: Առերևույթ ԿԸՀ-ն ընթացակարգային օղակ է, որտեղ արձանագրվում է ընտրության պաշտոնական արդյունքը, իսկ այսպես ասած իշխանության հրամանատարական շտաբ դիտարկվում է կամ Մելիք-Ադամյանը կամ Բաղրամյան 26-ը:

Համենայնդեպս, այդպես է գործել Հայաստանի ընդդիմությունը երկու տասնամյակ, և խոշոր հաշվով այդ մտածողությանն է «վարժեցրել» հասարակությանը: Հենց այդ մտածողությունն է, որ բախվել է փակուղու պատին և ըստ էության արարողակարգի վերածել Հայաստանում ներքաղաքական կյանք ասվածը, քաղաքական գործընթացը: Մինչդեռ Եվրամիության դեսպանը բավական նուրբ և դիտողունակ արձանագրում է Հայաստանի իշխանության առանցքային կետերից մեկը, որը գործնականում դուրս է քաղաքական նշանակությունից: Երբևէ տեսե՞լ եք, որ Հայաստանում ընդդիմությունը նախաձեռնի ԿԸՀ ձևավորման, կազմի, սկզբունքների վերաբերյալ քաղաքական գործընթաց: Մինչդեռ, դա այն կետն է, որտեղ ձևավորվում կամ սաղմնավորվում, կամ վերասաղմնավորվում է իշխող համակարգը, հատկապես այժմ, երբ շեշտը դրված է «անաղմուկ տեխնոլոգիաների» վրա: Միայն արմատին հասնելու դեպքում է հնարավոր իշխանության այնպիսի ցավագին արձագանքը, ինչպիսին հնչում է դեսպան Սվիտալսկու ընդամենը պարզ մի հորդորից և խորհրդից հետո: Իսկ այն իհարկե ունի կարևոր քաղաքական ենթատեքստ նաև այն առումով, որ ԵՄ դեսպանն այդպիսով հայտարարում է Հայաստանում ընտրական արդյունքի անարժանահավատության մասին:

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա, այն էլ մի դեպքում, երբ նույն Եվրամիությունը գործնականում ճանաչել և դրական է գնահատել ընտրության պաշտոնական արդյունքը: Ինչո՞ւ ԿԸՀ արժանահավատության խնդիր չկար ապրիլի 3-ին, 4-ին, 5-ին կամ 15-ին, բայց առաջացավ հունիսի 15-ին: Անկասկած է, որ խնդիրն իհարկե քաղաքականությունն է, շահերը: Եվրամիությունը Հայաստանի արդիականացման, ժողովրդավարացման, Հայաստանի քաղաքակրթական ներուժի զարգացման ու ընդլայնման կարևոր գործընկեր է, այստեղ է Եվրամիության քաղաքական շահը, որ հետապնդվում է նաև տարբեր այլ երկրների պարագայում: Դրանք են Եվրամիության «ազդեցության» գործիքները՝ արժեհամակարգային ընդհանրության վրա խարսխված անվտանգություն, մահակի փոխարեն կարկանդակի շուրջ համաձայնություն, որն ապահովում է ընդհանուր կանխատեսելի միջավայր և փոխշահավետ է բոլորի համար: Հայաստանի պարագայում կա եվրասիական ազդեցությանբ խնդիրը, որը լիովին հակադիր տրամաբանության և արժեքների վրա կազմված մի իրականություն է:

Այստեղ, իհարկե, հաշվի առնելով իրավիճակը, գործոնները, կայացվում է ռացիոնալ որոշում՝ Հայաստանից պահանջել կտրուկ փոփոխություններ, տրամաբանական չէ: Ի վերջո Եվրամիությունը կարող է մերժել և շատ կոշտ վերաբերմունքի արժանացնել ցանկացած ընտրական գործընթաց, բայց դրանից ոչինչ չի փոխվելու, բացի այն, որ իշխանությունը ելքերը փնտրելու է եվրասիական ճահճում էլ ավելի խորանալով: Ըստ այդմ Հայաստանի հետ ընտրվում է աշխատանքի քայլ առ քայլ, «ոսկերչական» մանրակրկիտության տարբերակը: Եվ այդ իմաստով, հերթական փուլը կամ «զարդանախշը» ապրիլի 2-ի ընտրությունն էր, որի «անաղմուկ» լինելուն Եվրամիությունը նպաստեց անգամ կոնկրետ ֆինանսական ներդրումով, ինչն աննախադեպ էր: Սակայն ինչպես ցույց է տալիս հետընտրական երկու ամիսը, իշխանությունն այդ ներդրումը փորձում է ոչ թե ծառայեցնել հետագա զարգացմանը, այլ պարզապես փորձում է մակաբուծել այդ ներդրման վրա: Ապրիլի 2-ի արդյունքը ստեղծում է մի իրավիճակ, երբ իշխանությունը ստանում է ավելի առարկայական բարեփոխումների իրականացման հնարավորություն: Բայց դրա փոխարեն իշխանությունը զբաղված է ընդամենը հանրային և պետական ռեսուրսների վերաբաժանման հերթական փուլով, որը քողարկում է բարեփոխումների մասին տարատեսակ հայտարարություններով: Դրա հետևանքը ճահճացումն է ու հանրային տրամադրությունների արմատականացման նոր վտանգը, նաև դրանց վրա տարատեսակ թե՛ ներքին, թե՛ արտաքին մանիպուլյացիաների ռիսկը, որը կարող է խորքային կերպով կազմաքանդել այն ամենը, ինչ քայլ առ քայլ կառուցվել է Հայաստանում ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին, այդ թվում՝ Եվրամիության հսկայական աջակցությամբ:

Դեսպան Սվիտալսկին հնչեցնում է այդ ահազանգը իշխանությանը, ծայրահեղ հետևանքների ահազանգը, ակնարկելով հետընտրական անարժանահավատության մասին: Իշխանության արձագանքը վկայում է, որ այստեղ, իհարկե, կա մտահոգության առարկա: Բանն այն է, որ իշխանության ավանդական գլխավոր հովանավորի՝ Ռուսաստանի մոտ որոշակի տնտեսա-քաղաքական ճգնաժամ է: Միևնույն ժամանակ Ռուսաստանն այնքան մեծ ազդեցություն է հաստատել Հայաստանի վրա համակարգային իմաստով, որ խոշոր հաշվով չի վախենում Հայաստանի «սոցիալական բունտից»: Այդպիսի որևէ պարագայում պատասխանը ոչ թե Մոսկվան է տալու, այլ Հայաստանի իշխանությունը: Ռուսաստանն այդ իշխանությանը բավական հստակ կերպով ցույց է տվել տարբերակը՝ գնացեք և պահեք ձեր գլուխը, Պուտինն այդ մասին դեռևս նախորդ տարի օգոստոսին ասաց, հայտարարելով ԵՏՄ շնորհիվ Հայաստանի երկնիշ աճի մասին: Գլուխը պահելու տարբերակ դիտարկվում է Եվրամիությունը: Բայց ինչպես դեսպանը ցույց տվեց, Եվրամիությունն էլ սպառնում է բռնել գլխից, այսինքն՝ անարժանահավատ համարել լեգիտիմությունը: Առաջին արձագանքը կոշտ էր, թերևս տաք գլխի պատճառով: Ինչ կլինի, երբ Հայաստանի իշխանությունն իրերին սկսի նայել սառը գլխով: Թեև պաշտոնական Երևանի դեպքում սովորական ռեժիմը գոլ գլուխն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում