Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

«Արա, էս ի՞նչ են անում մարդկանց գլխին…»․ 20 ամբաստանյալների գործով դատավորին հետաքրքրում է՝ Շիրխանյանը հարգո՞ւմ է դատարանին, թե՞ ոչ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ  ընթացող՝ Նորք-Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը դարձյալ կարելի է անպտուղ անվանել, քանի որ առանցքային հարցը կրկին նույնն էր՝ Շիրխանյանը դատարանին հարգո՞ւմ է, թե՞ չի հարգում: Մնացած ամբաստանյալները շարունակում են «ածանցյալի» կարգավիճակում մնալ…

Դատական նիստը պետք է սկսվեր ժամը  11-ին:  Կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին դատարանի դահլիճ բերեցին 40 րոպե ուշացումով:

Այս ծանրընթաց գործով  20 ամբաստանյալներից 5-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին, 3-ի նկատմամաբ կիրառված է գրավ, մնացած 12-ը գտնվում են կալանքի տակ:

Նախկինում կալանավորական գործերով դատական նիստերը ժամը 12-ից շուտ չէին սկսվում: Պատճառաբանվում էր, որ ՔԿՀ-ներից կալանավորներին այդ ժամից շուտ չեն կարող դատարան հասցնել: Սակայն ներկայումս մայրաքաղաքային երեք դատարաններում բազմակալանավորական երեք աղմկոտ գործերի քննություն է ընթանում, ու բոլոր այդ գործերով, երևի ընդհանուր հրահանգով, նիստերն արդեն պիտի սկսվեն ժամը 11-ին: Բայց միևնույնն է, պրակտիկան ցույց է տալիս, որ ժամը 11-ին նշանակված գործը ժամը 12-ին է սկսվում, այսինքն՝ նույնիսկ վերին հրահանգով հնարավոր չի լինում ապահովել, որ նիստերը սկսվեն ժամը 11-ին, ու այսպիսով՝  չի հարգվում մարդկանց ժամանակը:

Զինված խմբի այս գործով դատական առաջին նիստը նշանակված էր  յոթ ամիս առաջ, սակայն մինչ օրս դատարանը դեռ մի քանի միլիմետր է առաջացել ու դատաքննությունը սկսելուց էլ դեռևս հեռու է…

Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրված «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանին, Վահան Շիրխանյանին, Անտոն Դիկրան Թոթոնջյանին, Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Ավետիս Բարեյանին, Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Եղիազարյանին, Վահագն Սալնազարյանին, Արման Հայրապետյանին, Էդվարդ Ներսիսյանին, Հարություն Սարիբեկյանին, Արա Պողոսյանին, Տիգրան Բոյաջյանին, Գևորգ Ջնդոյանին, Արկադի Մարդոյանին, Ասյա Մկրտչյանին, Մարինե Կաթանյանին, Նելլի Մինասյանին:

Ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Եթե ըստ մեղադրանքի՝ այս գործի առանցքը՝ հանցավոր համագործակցության ստեղծողն ու ղեկավարը ամբաստանյալ Արթուր Վարդանյանն է, ապա դատական յոթամսյա գործընթացում առանցքային է դարձել ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի անձը՝ նրա առողջական վիճակը, նրան դատարան հասցնել-չհասցնելը, նրան սայլակ տրամադրել-չտրամադրելը, դատարանի նկատմամբ նրա տածած հարգանքը:

Վահան Շիրխանյանը նախորդ նիստերում մեկ անգամ դատարան էր բերվել սայլակով, հաջորդ նիստին՝ առանց սայլակի՝ միայն ձեռնափայտով, իսկ այս նիստին նրան դահլիճ բերեցին աթոռին նստած վիճակում: Աթոռին նստած կալանավորին դատարանի դահլիճ բերելը բավական գավառական տպավորություն էր թողնում, քաղաքակիրթ երկրում մարդուն սայլակով դատարան ներկայացնելը երևի թե չհամարվեր տվյալ ծանր քրեական գործի հարցերի հարցը կամ՝ «պրինցիպի» հարց:

Ինչևէ, աթոռին նստած Շիրխանյանին ամրակազմ ուղեկցողները բերեցին դատարանի դահլիճ, նստեցրին նրա շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի կողքին:

Ներս մտավ նախագահողը, բոլորը ոտքի կանգնեցին, բացի աթոռին նստած Շիրխանյանից: Ու սկսվեց… Նույն կարուսելի «պտտվիր, պտտվիր»-ը տեղի ունեցավ նաև այս դատական նիստին:

Նախագահողը Հայկ Ալումյանին հարցրեց. «Ձեր պաշտպանյալը ինչո՞ւ չի կանգնում»:

Փաստաբանը պատասխանեց. «Որովհետև չի կարողանում կանգնել»:

Դատավորը նշեց, որ Շիրխանյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ այդ մասին ոչինչ գրված չէ, գրված է միայն, որ նրա հիվանդությունները խոչընդոտ չեն՝ դատական նիստերին մասնակցելու համար:

Դատավորը հիշեցրեց ամբաստանյալ Շիրխանյանին, որ երբ դատավորը մտնում է դատարանի դահլիճ, օրենքի պահանջով՝ բոլորը պետք է ոտքի կանգնեն. «Երկրորդ դատական նիստն է, դուք չեք կանգնում»: Դատարանը Վահան Շիրխանյանի՝ ոտքի չկանգնելը գնահատեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, դատական նիստի բնականոն ընթացքի խոչընդոտում, նրա նկատմամբ կիրառեց սանկցիա՝ հայտարարեց նախազգուշացում: Եվ նախազգուշացրեց, որ հաջորդ անգամ ոտքի չկանգնելու դեպքում ամբաստանյալը կհեռացվի դատարանի դահլիճից:

Փաստաբան Հայկ Ալումյանը դարձյալ հայտարարեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ կանգնել: Իսկ նախագահողը հակադարձեց. «Երբ կհիմնավորեք, այն ժամանակ կարող է ոտքի չկանգնել»:

Փաստաբան Ալումյանն ասաց, թե իր պաշտպանյալը չի կարողանում ընդհանրապես ինքնուրույն տեղաշարժվել: Իսկ դատաբժիշկներին հարց տրված չի եղել՝ փորձաքննվողը կարո՞ղ է դատական նիստերի ընթացքում պարբերաբար ոտքի կանգնել, թե՞ ոչ: Փորձագետներն էլ այդ հարցի պատասխանը չեն տվել, միայն գրել են, որ նա կարող է ներկա գտնվել նիստերին:
Հայկ Ալումյանն ասաց. «Իմ պաշտպանյալը պարտավոր չէ իրեն ֆիզիկական տառապանքներ պատճառելու գնով արտահայտել իր հարգալից վերաբերմունքը: Դուք նրան դնում եք երկընտրանքի առաջ՝  անհամաչափ ֆիզիկական զրկանքներ կրել, ցավ զգալ զուտ նրա համար, որ ապացուցի ՀՀ դատական համակարգի նկատմամբ իր տածած հարգանքը… Էս ձևով դատարանը հարգանք չի ներշնչի, սրանով հակառակ արդյունքին կարող եք հասնել… »:

Նախագահողը պնդեց, որ Շիրխանյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ կանգնել չկարողանալու մասին խոսք չկա: Նախորդ նիստին դատարանը «չնկատելու էր տվել» Շիրխանյանի չկանգնելը, բայց նույնը կրկնվում է նաև այս նիստում, բոլորը ոտքի են կանգնում, Շիրխանյանը՝ ոչ…

Այնուհետև դատարանը մի փոքր շեղվեց Շիրխանյանի կանգնել-չկանգնելու հարցից, անդրադարձավ նրան, որ Շիրխանյանի շահերի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ իր պաշտպանյալի տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը հանելու վերաբերյալ: Նման գրավոր միջնորդություններ դատարանին ներկայացրել էին ևս մի քանի ամբաստանյալների շահերի պաշտպաններ: Բայց դատարանը այդ միջնորդություններին կանդրադառնա ավելի ուշ:

Այս նիստում դատարանը անդրադարձավ ամբաստանյալ Վահագն Սալնազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Ղազարյանի միջնորդությանը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալ Սալնազարյանը տաքսու վարորդ է եղել, տվյալ զինված խմբին նա տաքսու ծառայություններ է մատուցել ու դրա դիմաց վճարվել է՝ որպես տաքսիստ: Եթե նա լիներ խմբի համակիրը, զինակիցներից մեկը, մասնակցած լիներ խմբի ծրագրերի մշակմանը, ապա ոչ թե որպես տաքսու վարորդ կսպասարկեր նրանց ու դրա դիմաց գումար կվերցներ, այլ դա կաներ անվճար՝ «վեհ գաղափարներից» ելնելով: Հետևաբար՝ Վահագն Սալնազարյանի կատարածը ծանր հանցանք չէ, բացի այդ ՝ նա իր խնամքին ունի մանկահասակ երեխաներ, որոնցից մեկը առողջական խնդիրներ ունի: Հիմնավորված չէ, որ նա, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել դատական քննությանը կամ խուսափել քննությունից կամ ինչ-որ կերպ ազդել մյուս անձանց վրա:

Մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ՝ ասելով, թե դեռևս չեն վերացել այն հիմքերը, որոնք հաշվի առնելով՝ Վահագն Սալնազարյանը առնվել էր կալանքի տակ:

Մյուս ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները միացան փաստաբանի միջնորդությանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց որոշումը՝ միջնորդությունը մերժվեց, Վահագն Սալնազարյանը կմնա կալանքի տակ:

Քանի որ դատավորի ներս մտնելու և որոշումը հրապարակելու պահին Վահան Շիրխանյանը դարձյալ ոտքի չէր կանգնել, նախագահողը նորից անդրադարձավ այդ հարցին ու նշեց, որ ամբաստանյալը նորից անհարգալից վերաբերմունք դրսևորեց դատարանի նկատմամբ, հետևաբար նրա նկատմամբ ևս մեկ անգամ որպես սանկցիա կիրառվում է նախազգուշացումը, բայց նույն անհարգալից վերաբերմունքի կրկնության դեպքում ամբաստանյալը կհեռացվի դատարանի դահլիճից:

Նախագահողը նշեց, որ դատարանի դահլիճում կա 2-րդ խմբի հաշմանդամ, նա ոտքի է կանգնում ամեն անգամ, ինչո՞ւ Վահան Շիրխանյանը ոտքի չպիտի կանգնի:

Այս անգամ նախագահողին պատասխանեց անձամբ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը՝ ասելով. «Իսկ դատարանը հարգո՞ւմ է իմ իրավունքները… Դատարանը չի հասկանում…»:

Վերջին արտահայտությունը միանգամից շատ զայրացրեց նախագահողին՝ ինչպե՞ս թե՝ դատարանը չի հասկանում: Այս արտահայտությունը համարվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ևս մեկ դրսևորում, և նոր սանկցիա կիրառվեց՝ Շիրխանյանը 3 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից:

Հեռացվելու պահին Վահան Շիրխանյանը իր շահերի պաշտպան Հայկ Ալումյանից պահանջեց իր բացակայության պայմաններում դատարանի դահլիճում չլինել, չմասնակցել դատական նիստին: Այդ ընթացքում նախագահողը անորոշ ժամանակով ընդմիջում հայտարարեց ու դուրս եկավ դահլիճից:

Հայկ Ալումյանը իր պաշտպանյալի խոսքերից հետո նույնպես հեռացավ դատարանի դահլիճից:

Միջանցքում  Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ ոչ թե Վահան Շիրխանյանն է անհարգալից վերաբերմունք դրսևորում դատարանի նկատմամբ, այլ դատարանն է անհարգալից վերաբերմունք դրսևորում արդարադատության նկատմամբ: «Սա հաշվեհարդար է Շիրխանյանի նկատմամբ և վերջապես՝ գեղեցիկ չի՝ սայլակին գամված 70 տարեկան մարդուն վիրավորելը»:

Փաստաբանը հայտնեց, որ երբ Վահան Շիրխանյանին դահլիճից դուրս բերեցին, ու երբ դահլիճից դուրս եկավ նաև դատավորը, վերջինս հետնամիջանցքում գոռաց ամբաստանյալի վրա՝ ասելով՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես, թե ինչ-որ բան չեմ հասկանում: Պաշտպանը պնդեց, որ այդ խոսքերը ինքը անձամբ լսել է, ու դրանք ասվել են դատավորի կողմից:

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատարանը նման միջոցներով փորձում է ձգձգել գործի քննությունը՝ սլաքն ուղղելով կողմերից մեկի վրա: Հայկ Ալումյանն ասաց, թե հեռանում է երեք ժամով, երեք ժամ անց, երբ իր պաշտպանյալին թույլ կտան դահլիճ մտնել, ինքը նույնպես կվերադառնա դահլիճ՝ կատարելով   իր պաշտպանյալի կամքը:

Ալումյանի հեռանալուց անմիջապես հետո դատական նիստը վերսկսվեց:

Դատախազը հանդես եկավ միջնորդությամբ՝ առանց դատարանի թույլտվության դատարանի դահլիճից հեռանալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը, նրա նկատմամբ դատարանը պետք է սանկցիա կիրառի՝ նրան պատասխանատվության ենթարկելու դիմումով պետք է դիմի Փաստաբանների պալատ:

Դատախազի միջնորդության դեմ առարկեցին բոլոր փաստաբանները՝ նշելով, որ փաստաբան Հայկ Ալումյանը կատարել է իր պաշտպանյալի կամքը և այդ պատճառով է հեռացել դատարանի դահլիճից:

Դատավորը նշեց, որ դահլիճից հեռացված ամբաստանյալի պարագայում դատական նիստը չի կարող շարունակվել, քանի դեռ դահլիճում ներկա չէ այդ ամբաստանյալի շահերի պաշտպանը, ու քանի որ պաշտպան Ալումյանը հեռացել է դահլիճից, ապա դատարանը պետք է դիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ Շիրխանյանին հանրային պաշտպանով ապահովելու հարցով: Հաջորդ դատական նիստը կսկսվի հանրային պաշտպանի ներգրավումով, դրանից հետո կարող է նիստը շարունակվել դահլիճից երեք ժամով հեռացված Շիրխանյանի պարագայում:

Փաստաբանները սկսեցին հիմնավորել, որ հանրային պաշտպան չի կարող ներգրավվել, եթե պաշտպանյալը չտա իր համաձայնությունը: Եվ պաշտպան Ալումյանն էլ չէր կարող մասնակցել դատական նիստին, եթե դա չի կամենում իր պաշտպանյալը:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց. «Դատարանը պարտավոր է հաշվի առնել ամբաստանյալի առողջական վիճակը: Վահան Շիրխանյանին տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված են նրա բազմաթիվ հիվանդությունները: Հետևաբար, դատարանը պիտի թույլատրեր, որ նա ոտքի չկանգնի, այլ ոչ թե արհեստական խոչընդոտներ ստեղծվեին, սանկցիաներ կիրառվեին մի մարդու նկատմամբ, ով չի կարողանում ոտքի կանգնել, ով ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ ունի… Մարդուն աթոռով բերում-աթոռով տանում են: Բոլորիս համար է ակնհայտ, որ նրան դժվարությամբ են ներկայացնում դատարան, դատարանի համար էլ պիտի ակնհայտ լիներ: Բայց ամեն անգամ դատարանը կենտրոնանում է Շիրխանյանի կանգնելու վրա, ու մենք մտնում ենք փակուղի»:

Նախագահողը պնդեց, որ դատաբժշկական եզրակացության մեջ գրված չէ՝ Շիրխանյանը չի կարող կանգնել:

Մեղադրողը նշեց, որ փաստաբանները էմոցիոնալ ելույթներ են ունենում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ գրված է, որ ամբաստանյալը կարող է ներկա լինել դատական նիստերին, հետևաբար, նա կարող է և պատշաճ վարքագիծ դրսևորել: Եթե փորձաքննվողը չկարողանար ոտքի կանգնել, փորձագետները այդ մասին կգրեին, մնացածը կամայական հետևություններ են:

Փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարեց. «Բազմաթիվ նիստերով պատահում է, որ դատարանը դատավարության մասնակցին, ելնելով նրա առողջական վիճակից, թույլ է տալիս նստած մնալ: Եվ դա արվում է առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության: Կա նաև օրենքի բարոյական կողմը՝ չգրված օրենքը: Ամեն բան պիտի գրվի՞: Կարելի է հաշվի առնել տարիքը, հիվանդությունները… Միլիոններ են ծախսվում՝ դատավորները, դատախազները, քննիչները վերապատրաստվում են Եվրոպայում, այնտեղ սովորեցնում են նաև հարգել մեկը մյուսին…»:

Դատարանը լսեց-լսեց փաստաբանների խոսքը ու որոշեց՝ դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու համար փաստաբան Հայկ Ալումյանին  պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել Փաստաբանների պալատ:

Նախագահողն ասաց, որ մինչև հաջորդ նիստը կլուծվի նաև Վահան Շիրխանյանի շահերը ներկայացնելու համար հանրային պաշտպան ներգրավելու հարցը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին:

Դահլիճից դուրս բերվելու պահին ամբաստանյալներից մեկը դժգոհեց. «Արա, էս ի՞նչ են անում մարդկանց գլխին, գիտեն՝ խաղալիք ենք…»:

Շիրխանյանենց նիստերը, Սեֆիլյանենց նիստերը, «Սասնա ծռերի» նիստերը՝ այնպիսի տպավորություն է, թե բոլոր այս աղմկոտ գործերով նիստերը, անկախ նախագահողներից, նույն սցենարով են ընթանում՝ սանկցիաներ, դատարանի դահլիճից հեռացումներ, փաստաբանների ընդվզումներ ու նորից սանկցիաներ… Ամեն բան արվում է, բացի՝ բուն դատական քննությանը անցնելուց…

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում