Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 34 CՍ 327 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 TD 079 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ տեղում ՃՈ հետաքննիչը նյութեր էր նախապատրաստում և դեպքի վայրի տեղազննություն էր կատարում, ВАЗ 2102 մակնիշի 27 ԼՍ 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվում է իր առջևով ընթացող ЗИЛ մակնիշի 01 ՍՕ 408 համարանիշի ավտոմեքենային։ Նշված վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվում ևս 2 հոգի։
Արտաշատի ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։