Նորք-Մարաշի զինված խմբի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը հետաձգվեց:
Նախագահողը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար դատական սանկցիաներ կիրառեց Վահան Շիրխանյանի նկատմամբ, նրան հայտարարեց երկու նախազգուշացում և 3 ժամով հեռացրեց դատարանի դահլիճից:
Շիրխանյանը հեռանալուց առաջ իր շահերի պաշտպան Հայկ Ալումյանից պահանջեց իր բացակայությամբ դատական նիստին չմասնակցել:
Փաստաբան Հայկ Ալումյանը հեռացավ դատարանի դահլիճից, ինչը դատավորը նույնպես համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և սանկցիաներ կիրառեց պաշտպանի նկատմամբ:
Դատական նիստը հետաձգվեց: