Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Արգամիչը՝ Սերժ Սարգսյանի ռեզերվում

Կառավարությունն այսօր որոշում կկայացնի նոյեմբերի 5-ին Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Եթե չլիներ Հովիկ Աբրահամյանի գործոնը, ավելի ճիշտ՝ այն հանգամանքը, որ նա այլևս իշխանության ներկայացուցիչ չէ, այս ընտրությունները ներքաղաքական կյանքում որևէ էական դերակատարություն չէին ունենա:

Խնդիրը նույնիսկ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը կամ սպասվող ընտրությունները չեն: Անհրաժեշտ էր որևէ հրապարակային հարթակ, առիթ, որպեսզի համակարգն ու Աբրահամյանը միմյանց հետ վերջնականապես պարզեն իրենց հարաբերությունները: Դե յուրե Արգամիչը հեռացել է իշխանությունից, նույնիսկ ձևականորեն չմնաց ՀՀԿ-ում, մյուս կողմից` նա վերջնականապես չի խզել իր հարաբերություններն իշխանությունների հետ, նույնիկ հոգու խորքում, հավանաբար, մտածում է, որ դեռ պահանջարկված է լինելու Սերժ Սարգսյանի կողմից:

Արգամ Աբրահամյանը, ով ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով, փաստացի շարունակում է գոնե միջնորդավորված ղեկավարել Արտաշատը և մամուլին ասել է, թե իրենք (տվյալ դեպքում պետք է հասկանալ՝ Հովիկ Աբրահամյանը) որոշել են թեկնածու ունենալ քաղաքապետի արտահերթ ընտրություններում:

Ով՝ ով, բայց Հովիկ Աբրահամյանը հրաշալի գիտի, որ եթե իշխանության բուրգն ունենա կոնսոլիդացված որոշում, ապա իրեն թույլ չեն տա յուրային քաղաքապետ ունենալ ոչ միայն Արտաշատում, այլ նաև գյուղապետ՝ հարազատ Մխչյանում:

Եվ ահա, երբ Աբրահամյանների ընտանիքը՝ կրտսերի շուրթերով, հայտարարում է, թե մտադիր է մասնակցել ընտրություններին, ապա դա իշխանությանն ուղղված համագործակցության ուղերձ է: Իշխանությունները դա հասկացել են խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հնչել է Արգամի հայտարարությունը, ու թերևս Արտաշատի ընտրությունները հունիսին չանցկացրին, որովհետև Սերժ Սարգսյանն առայժմ չունի Արգամիչի մեսիջի պատասխանը:

Մի կողմից՝ Հովիկ Աբրահամյանն իշխանությունից հեռացվել է, որովհետև անկանխատեսելի ու ամբիցիոզ գործիչ է, մյուս կողմից՝ նա պահվում է համակարգի «ռեզերվում»: Արգամիչը հմուտ ապարատային գործիչ է և դեռ կարող է պետք գալ Սարգսյանին, ընդ որում, տարբեր հարթակներում՝ սկսած ներիշխանական հարաբերություններից, վերջացրած ԲՀԿ-ով: Նվազագույնը այս փուլում Աբրահամյանը կարող է օգնել Սարգսյանին՝ նրան չխանգարելով:

Նոյեմբերի 5-ին Հովիկ Աբրահամյանը ցանկացած դեպքում դուրս է գալու իշխանության «ռեզերվից» համակարգային խաղի մեջ մտնելու կամ հակառակը՝ թոշակի անցնելու նպատակով:

 

Լուսանկարը՝   shabat.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում