Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

ԱՄՆ 8 միլիարդի տարբերակները. Հայաստանի իշխանությունը՝ փաստի առաջ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին կրկին անդրադարձել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային ներուժի մասին իր հայտարարությանը՝ որոշակիորեն ավելի բացելով այն և հայտարարելով, որ այդ ներուժը իրացվելի է, եթե շուկան ազատականացվի և Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանի Իրան, Վրաստան, Թուրքիա:

ԱՄՆ դեսպան Միլսը անկասկած շատ լավ գիտի, թե ներկայումս ինչ իրավիճակ է Հայաստանի էներգետիկայում: Կա երկու խոշոր արտադրող՝ ատոմակայան և Հրազդան ՊՇԷԿ: Երկու խոշոր արտադրողներից մեկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար Ռուսաստանը տվել է 300 միլիոն դոլար՝ 270 վարկ և 30 միլիոն դրամաշնորհ, իսկ Հրազդան ՊՇԷԿ-ն ընդհանրապես պատկանում է Ռուսաստանին. ՊՇԷԿ 5-րդ բլոկը «Գազպրոմ»-ինն է: Այդպիսով, Հայաստանի արտադրող հզորությունների գերակշռող մասը այսպես թե այնպես գտնվում է ՌԴ ենթակայության տակ:

Ռուսաստանը հենց այնպես չէր վարկավորելու հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը: Այդպիսով՝ ստացվում է, որ դեսպան Միլսը բարձրացնում է էներգետիկ համակարգում սեփականության վերաբաշխման հարց: Հակառակ դեպքում ազատականություն չի ստացվի, մրցակցություն չի առաջանա: Ռուսական վերահսկողությունը կթելադրի խաղի իր կանոնները, և ստացվում է, որ կա՛մ պետք է պայմանավորվել ռուսների հետ՝ ներդրումների համար, կա՛մ պետք է սպասել ոչ թե ազատականացման, այլ գնալ ազատականացման:

Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ չպետք է սպասել, մինչև բացվի Վրաստան կամ Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություն: Այդ հնարավորությունը կբացվի այնքան, որքան պետք է Հայաստանի էներգետիկայում ռուսական ներկայությանը: Պատահական չէ, որ մի քանի ամիս առաջ «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերը հայտարարել էր, որ «Գազպրոմ»-ը կարող է էլեկտրաէներգիա արտահանել Իրան՝ ըստ ամենայնի Հրազդան ՊՇԷԿ-5-րդ բլոկի արտադրանքը, ընդ որում, գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բանաձևով:

Ինչպես հայտնի է, «Գազպրոմ»-ն ունի նաև Հայաստանի կառավարության տարիներ առաջ կայացված որոշմամբ էլ Հայաստանի բարձրավոլտ էլեկտրագծերով էլեկտրաէներգիա տեղափոխելու արտոնյալ իրավունք: Այդ էլեկտրագծերը պետական են, դրանք ենթակա չեն մասնավորեցման, այլապես երևի թե վաղուց դրանք էլ կլինեին ռուսական սեփականություն:

Հայտնի է նաև, որ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը բանակցում են էլեկտրաէներգետիկ միջանցք ձևավորելու մասին, հանդիպումներ են եղել նաև Երևանում, ստորագրվել են հուշագրեր: Ըստ այդմ, ամերիկյան ներդրողները կա՛մ պետք է միանան բանակցությանը և դառնան հինգերորդ կողմ, այսինքն՝ մտնեն այնքան, որքան թույլ կտա Ռուսաստանը՝ դա էլ տարբերակ է, չի բացառվում, որ ամերիկյան կողմը դիտարկում է հենց այդպիսի տարբերակ, կա՛մ մնում է պարզապես ձևավորել, այսպես ասած, զուգահեռ էներգետիկ համակարգ և ճեղքել առկա ոչ մրցակցային միջավայրը:

Ամերիկյան կողմը Հայաստանի էներգետիկայում ունի խոշոր ներդրում՝ Որոտանի Կասկադը: Մոտ 200 միլիոն դոլարի ներդրումը խոշորագույնն է հայ-ամերիկյան տնտեսական կապի շրջանակում, սակայն այն չափազանց փոքր է Հայաստանի էներգետիկայում իր տեսակարար կշռով: Պետք է ավելացնել այդ կշիռը՝ մրցակցություն ձևավորելու համար, այսինքն՝ պետք է չսպասել ձևավորմանը, այլ գնալ մրցակցության: Որովհետև սպասելու պարագայում հեռանկար չկա, քանի որ Հայաստանի իշխանությունը երբեք չի գնա ոչ միայն ռուսական ընկերությունների շահերը ոտնահարելու ճանապարհով, Ռուսաստանի մոտ դժգոհություն առաջացնելու ռիսկին չի դիմի, այլև նույնիսկ չի էլ փորձի մտածել այդ տարբերակի մասին, և քննարկելուց հետո միայն հրաժարվել:

Այլ հարց է Հայաստանի իշխանությանը փաստի առաջ դնելը և պարզապես ներդրումներով Հայաստանի էներգետիկ ոլորտ մտնելը: Դա գուցե իր մեջ պարունակում է որոշակի արկածախնդիր տարր, ի վերջո՝ ներդրողները չափազանց զգայուն են ամեն ինչի հանդեպ, իսկ արևմտյան ներդրումներն էլ ամենևին նման չեն ռուսականին, և դրանք պետական մահակի մաս չեն և չեն ուղեկցվում պետական քաղաքական աջակցությամբ:

Սակայն հենց այստեղ է նաև խնդիրը: Հայաստանում ներդրումային հեռանկարն իրատեսական դարձնելու համար պետք է ոչ թե սպասել մրցակցության, այլ Հայաստան գալ քաղաքական աջակցությամբ ներդրումներով և ձևավորել այդ մրցակցությունը:

Հայաստանի իշխանությունն այդ դեպքում արդեն անկարող է լինելու մանևրել և զբաղվել ժամավաճառությամբ՝ այդ ռեալ, ճամպրուկով եկած ներդրումը կա՛մ պետք է բացահայտորեն մերժվի, կա՛մ ընդունվի: Այսինքն՝ դա կլինի ոչ թե ներդրում մրցակցային մջավայրում, այլ մրցակցային միջավայրի ներդրումով ձևավորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում