Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Ինչ է, սխալվելու իրավունք չունե՞մ. ՓՊ նախկին նախագահը՝ Արա Զոհրաբյանին հովանավորելու մասին

Սեպտեմբերին Փաստաբան­ների պալատում նախագահի ընտրություններ են և կրկին, ՓՊ խորհրդի ընտրությունների պես, խոստանում են բավականին թեժ լինել: Այս անգամ ևս մրցապայքարը ծավալվելու է Պալատում ձևավորված երկու թիմերի՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանի և նրա հակառակորդ թիմերի միջև: Ըստ էության կառաջադրվի գործող նախագահ Արա Զոհրաբյանը, և ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահ Ռուբեն Սահակայնը: Վերջինս, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ որոշում չունի, սակայն կարծում է, որ տարիքն արդեն մեծ է նման գործերի համար:

Պարոն Սահակյան, հնարավո՞ր է առաջադրվեք Պալատի նախագահի ընտրություններում:

-Ես Պուտինի պես կպատասխանեմ ձեր հարցին:

-Իսկ ինչպե՞ս է Պուտինը պատասխանում:

-Ոչ մի բան էլ չի պատասխանում, երբ եք տեսել, որ նա իրեն ուղղված հարցերին հստակ պատասխան տա:

-Իսկ ինչի՞ց է կախված Ձեր վերջնական որոշումը: Ի՞նչ պետք է լինի, որ Դուք վերջնականապես կողմնորոշվեք:

-Ոչ մի բանից: Ոչ մի բան էլ չեմ մտածում: Ինձ համար տանը նստած աշխատում եմ:

Իսկ հնարավոր է՝ վերջին պահին որոշում կայացնեք մասնակցել ընտրություններին՝ փրկելու պալատի հեղինակությունը: Ձեր պաշտոնավարման տարիներին փաստաբանները Ձեզ շատ էին հարգում, և Պալատն այն վիճակում չէր, ինչ հիմա:

Հա, շատ էին հարգում, այնքան, որ ձայն չտվեցին: (Ծիծաղում է): Չգիտեմ ձեզ ինչ ասեմ: Ես պատասխան չունեմ ձեր հարցին: Բայց գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Բայց փորձ ունե՞ք կուտակած:

-Իհարկե ունեմ, այո: Բայց չեմ ուզում, տարիքս արդեն այն չէ, և ոչ ոք ինձ չի կարող համոզել առաջադրվել:

-Պարոն Սահակյան, Պալատում հիմա շատ խնդիրներ են կուտակվել: Փաստաբանները սկսել են իրենց խնդիրները լուծել բռունցքներով: Ձեր կարծիքով՝ այս խնդիրներն ինչպե՞ս պետք է կարգավորվեն: Պալատի հեղինակությունը, որը վտանգի տակ է, ինչպե՞ս պետք է վերականգնվի:

-Չեն կարող էլ այդպես անել, որ նախկինի պես լինի: Մարդու նոր տեսակ է պետք: Այն տեսակը, որը որ կա, չի կարող Պալատի հեղինակությունը բարձրացնել:

Բայց Դուք էիք չէ, որ ժամանակին առաջադրեցիք Արա Զոհրաբյանի թեկնածությունը՝ որպես Ձեզ արժանի փոխարինող:

-Ինչ է, սխալվելու իրավունք չունե՞մ ես:

-Համարում եք՝ սխալվե՞լ եք Արա Զոհրաբյանի հարցում:

-Մենք շատ շեղվեցինք խնդրից: Այսքանը:

Նշենք նաև, որ Արա Զոհրաբյանի թեկնածությունից զատ, ոչ մի հստակ առաջադրում դեռևս չկա: Նույն Ռուբեն Սահակյանի թիմում ևս որոշակիություն չկա: Նրանք բոլորն էլ համարում են, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում