Իսպանիայի փրկարար ծառայությունը վերջին մեկ օրում երկրի ափերի մոտ՝ Ալբորան ծովում և Ջիբրալթարի նեղուցում հայտնաբերել է ավելի քան 400 մարդու, ովքեր փորձել են հասնել Պիրենեյան թերակղզու ափեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ընդհանուր առմամբ նկատվել են աֆրիկացի ներգաղթյալերով 16 նավակներ։ Գործողություններին մասնակցել են Փրկարար ծառայության և Իսպանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, Ծովային փրկարար ծառայության և Քաղաքացիական գվարդիայի նավերը։
Ընթացիկ տարվա սկզբից, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների, Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 77 հազար ներգաղթյալ և փախստական։ Միջերկրականը հատելու փորձի ժամանակ զոհվել է 1828 մարդ։