Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է եվրոպացի առաջնորդներին, որ ԵՄ երկրների քաղաքացիները կարող են մնալ Միացյալ թագավորությունում Brexit-ի ընթացակարգի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեյն այդ թեմային անդրադարձել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում աշխատանքային ընթրիքի ժամանակ։
«Նա հստակ հասկացնել է տվել, որ օրինական կերպով երկրում գտնվող ԵՄ քաղաքացիները կարող են այնտեղ մնալ նույնիսկ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո»,-ասել է աղբյուրը։