Հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 76-րդ տարելիցի օրը, Կրեմլի պատի մոտ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է անձրևանոցից՝ չնայած տեղատարափ անձրևին։ Արդյունքում նա ոտքից գլուխ թրջվել է։
Արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ և վետերանների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։