Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հիպոթեզ. Քվեարկության է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը. ուր է ընդդիմությունը

Ազգային ժողովում 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը, որը սակայն դե ֆակտո անորոշ է, թե քանի ամյա է լինելու: Անորոշ է, որովհետև անորոշ է, թե ընդհանրապես ներիշխանական ինչ ստատուս-քվո է լինելու 2018 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանը կթողնի նախագահի պաշտոնը: Այդ թեմայի մասին հայաստանյան թե՛ փորձագիտական, թե՛ մեդիա շրջանակները խոսում են բավականաչափ, քննարկում և դիտարկում հնարավոր սցենարներ, մոտիվներ, հնարավոր տարբերակներ, իրատեսական կամ աներևակայելի, փորձում հասկանալ, թե ինչ կարող է սպասել Հայաստանին այս կամ այն սցենարի իրականացման դեպքում: Դրա մասին գրելու առիթները բազմաթիվ են, և դեռ կլինեն:

Կառավարության ծրագրի հաստատման իրողությունը բերում է մեկ այլ հետաքրքիր մտորումի կամ դրա առիթի: 64 կողմ, 31 դեմ: Հասկանալի է, որ դա պարզ թվաբանություն է, նույնիսկ գծագրված թվաբանություն, դեռևս խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքով, իսկ գուցե դրանից էլ առաջ: Տվյալ պարագայում ձայների այդ հարաբերակցությունը հետաքրքրական է մեկ այլ ֆոնին՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության, երբ խորհրդարանում դեմ ձայների թիվը ընդամենը 7-ն էր, իսկ կողմը՝ 102:

Իհարկե, դա հին խորհրդարանն էր՝ այսպես ասած: Բայց Հայաստանի դեպքում հինը խոշոր հաշվով պայմանական է, երբ բնորոշում ենք խորհրդարանները, քանի որ նույնն է քաղաքական համակարգը, դրա բնույթը, հարաբերությունների մշակույթն ու մեխանիկան: Ըստ այդմ հետաքրքիր է, օրինակ, թե Հայաստանում ինչպիսին կլիներ ձայների հարաբերակցությունը, եթե կատարվեր որոշակի էքսպերիմենտ և քվեարկության դրվեր ոչ թե կառավարության ծրագիրը, այլ, ասենք՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամության սառեցման կամ ընդհանրապես ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: Իհարկե այդ հարցի հայտնվելը Հայաստանի խորհրդարանում աներևակայելի, նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից է, բայց մի պահ ենթադրենք, որ տեղի է ունենում դա՝ էքսպերիմենտալ բնույթով: Կլինի՞ 64-31 կողմ և դեմ հարաբերակցություն, թե՞ դա կառավարության ծրագրի հարցում է, իսկ ԵՏՄ հարցում Հայաստանի խորհրդարանը շարունակում է մնալ այսպես ասած միաձայնային տիրույթում: Ընդ որում, համեմատությունը թվում է հիպոթետիկ, քանի որ խոսքը անցած գնացած իրողության մասին է: Սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հիպոթետիկ չէ, եթե հիշենք, որ ներկայումս Հայաստանի օրակարգում մի հարց է, որը անուղղակի կապված է նաև ԵՏՄ հետ և գործնականում Հայաստանն այժմ էլ անցնում է նույն փուլով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման հեռանկար: Ի վերջո ԵՏՄ-ն էլ սկսվեց այդտեղից և ավարտվեց միաձայն կապիտուլյացիայով:

Ներկայումս տագնապներ են առաջացել նաև ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ: Իհարկե վտանգ չկա, որ այս անգամ էլ համաձայնագրի փոխարեն Հայաստանը կմտնի ԵՏՄ: Հայաստանն արդեն մտել է: Բայց կա վտանգ, որ Հայաստանը կրկին չի ստորագրի համաձայնագիրը, թեկուզ այն ավելի նվազ ինտեգրացիոն բովանդակություն ունի, քան Ասոցացման համաձայնագիրը: Սակայն անգամ այդ նվազ բովանդակության պարագայում, համաձայնագիրն ունի կարևոր քաղաքական նշանակություն: Եվ այդ առումով, համաձայնագրի ճակատագրի հարցում էական է, թե Հայաստանում ինչպիսի դիրքորոշում ունի ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը: Որովհետև, եթե 2013 թվականին էլ Հայաստանում լիներ ընդդիմություն, որը կարող էր գոնե 30 և ավելի ձայն ապահովել ԵՏՄ անդամակցության դեմ, ապա դժվար է ասել, թե ի վերջո ինչպես կազդեր դա վերջնարդյունքի վրա, բայց որ Հայաստանը անդամակցելու դեպքում կլիներ գոնե ավելի արժանապատիվ վիճակում, թերևս աներկբա է: Մինչդեռ, այդ ժամանակ Հայաստանի այսպես ասած ընդդիմադիր կամ ոչիշխանական ուժերը իշխանության հետ մրցության մեջ էին մտել, թե ով ավելի բարձր կհայտարարի ԵՏՄ անդամակցության անհրաժեշտության և անշրջելիության մասին:

Ներկայումս ընդդիմության անհրաժեշտությունը պակաս չէ և այդ առումով էլ հետաքրքիր կլիներ հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանում ընդդիմություն կա նաև արտաքին քաղաքական հարցերում, թե՞ այդ հարցերում շարունակում է «միատարրությունը», և կառավարության ծրագրին ընդդիմությունն ավելին է, քան պետության ինքնիշխանությանը, քաղաքական և անվտանգային դիվերսիֆիկացիային առնչվող կարևոր հարցերի պարագայում, ինչպիսին հանդիսանում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ճակատագիրը: Ի վերջո, հատկանշական է, որ այդ փաստաթղթի առումով Հայաստանում գործնականում չկան քաղաքական ուժերի սկզբունքային դիրքորոշման ազդարարումներ: Ւսկ ընդդիմության դիրքորոշումը առավել կարևոր է դարձնում այն աղմուկը, որ իշխանությունը հրահրեց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտնի հայտարարությունից հետո, ինչը մտահոգություն է առաջացնում, որ Հայաստանի իշխանությունը փնտրում է հերթական անգամ եվրահամաձայնագիրը տապալելու պատրվակներ, կամ գործընթացում առաջացնում արհեստական խոչընդոտներ, քաղաքական առևտրի նախադրյալներ, երբ առանցքում արդեն կլինի ոչ թե հանրության ու պետության, այլ իշխանության շահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում