Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի Կամերուն-Ավստրալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով (1:1):
Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում կայացած խաղում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Նախ խաղի հաշիվը հանդիպման առաջին կեսի ավելացված րոպեին բացեցին Կամերունի ֆուտբոլիստները՝ գոլը խփեց Անգուիսան: Եվ երկրորդ կեսի 60-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Միլիգանը:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B ենթախմբի երկրորդ հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 22:00-ին, որտեղ կմրցեն Գերմանիան և Չիլին: