Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իշխանության էպիկրիզը. միլիոնավոր դոլարներ շարունակում են հոսել Հայաստանից

Հայաստանի կառավարության անդամները, հատկապես տնտեսական բլոկի նախարարները վերջին շրջանում հաճախ են խոսում տնտեսությունում վերջերս նկատվող տնտեսական ակտիվության մասին: Ստեղծվում է պատրանք, հանրային կարծիք, թե իբր դա պայմանավորված է կառավարության արդյունավետ աշխատանքով: Վիճակագրական թվերը, սակայն, խոսում են ակտիվության միանգամայն այլ մոտիվի մասին, որը դուրս է կառավարության գործունեության դաշտից:

Մեկ տարվա ընթացքում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ընդհանուր ծավալն ավելացել է 44 մլն 554 հազար ԱՄՆ դոլարով: Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը 2017 թվականի հունվար-ապրիլին կազմել է 422 մլն 246 հազար դոլար: 2016 թվականի հունվար-ապրիլին այն կազմում էր 377 մլն 692 հազար դոլար: Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանից ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել է 269 մլն 782 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 246 մլն 432 հազար: Այս տարվա հունվար-ապրիլի աճը կազմել է 23 մլն 50 հազար դոլար:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում նկատվող հարաբերական աշխուժությունը հետևանք է ոչ թե հայրենի կառավարության էֆեկտիվ գործունեության, այլ Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի մեծացման: Իհարկե, կարող ենք երկար խոսել այն առեղծվածի մասին, թե ինչի հաշվին է աճել հատկապես Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների ծավալը, երբ այդ երկիրը դեռ չի հաղթահարել տնտեսական ստագնացիան: Օրինակ՝ որոշ տնտեսագետներ տրանսֆերտների աճի հիմքում տեսնում են ոչ տնտեսական հիմքեր ու դա պայմանավորում են այն հանգամանքով, որ Հայաստան գումարներ են մտցվել ընտրությունների հետ կապված: Միանգամայն տրամաբանական վարկած է, եթե հաշվի առնենք զանգվածաբար բաժանված ընտրակաշառքը, ընտրություննետի ստվերը, որի խորքերում թաքնված են միլիոնավոր դոլարներ:

Սակայն նույնիսկ սա չէ էականն ու սկզբունքայինը, այլ այն, որ Հայաստանը շանս ուներ 2014թ․ դեկտեմբերին ռուսական արժույթի անկումից և տրանսֆերտների սրընթաց, կտրուկ նվազումից հետո մտածել իրական տնտեսություն ստեղծելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին։ Դա չի արվել, ու Հայաստանը շարունակում է նստած մնալ տրանսֆերտների «ասեղի» վրա՝ նմանվելով դեղերից կախում ունեցող թմրամոլի:

Տրանսֆերտները տնտեսություն չեն զարգացրել աշխարհի որևէ երկրում, Հայաստանը բացառություն չէ: Արտերկրի մեր հայրենակիցների ուղարկած օգնությունները գոյատևման խնդիր են լուծում թշվառության ճիրաններում հայտնված նրանց հարազատների համար, միևնույն ժամանակ ամրապնդում են քրեաօլիգարխիկ ստատուս քվոն, որովհետև ստացված գումարներն, ի վերջո, ծախսվում են այն ոլորտներում, որոնք տնօրինվում են օլիգարխների կողմից:

Սակայն կա մեկ այլ պարադոքսալ երևույթ: Մենք սպասում ենք դրսում ապրող մեր հայրենակիցնրի ողորմածությանն այն դեպքում, երբ Հայաստանից տեղի է ունենում միլիոնավոր դոլարների ապօրինի արտահոսք: Դեռևս 2015թ.-ի դեկտեմբերին Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ըստ որում՝ տարեցտարի այս ցուցանիշի տարեկան մասնաբաժինն ավելացել է: Կասկած չկա, որ անցած մեկուկես տարիների ընթացքում այդ գումարը հատել է 10 միլիարդի սահմանագիծը և հիմա, ամենայն հավանականությամբ, մոտեցել է 11 միլիարդ դոլարի նշաձողին: Իսկ սա այն թիվն է, որը հավասար է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ին, ավելի պարզ, մարդկային լեզվով՝ հենց 11 միլիարդ է գնահատվում մեր երկրի տնտեսությունը:

Երկրից ապօրինաբար դուրս բերված 10-11 միլիարդ դոլարը իշխանության և նրա հետ կապակցված օլիգարխիայի կատարած համատարած թալանի մասշտաբն է, այն սարսափելի թիվը, որը մարդկանց մեջ ծնել է հուսահատություն՝ նրանց դրդելով ղարիբության, օտար երկրներում հաց վաստակելու պարտադրանքին: Այդ 10-11 միլիարդն այն գումարն է, որ իշխանության և օլիգարխիայի կողմից գրպանվել է՝ երկրի ապագայի, մեր տնտեսության զարգացման հաշվին: Իշխանության ներկայացուցիչները ու օլիգարխիան բառի իսկական իմաստով մտել են ժողովրդի գրպանը՝ նրան մատնելով թշվառության:

Այդ 10-11 միլիարդ դոլարը զուտ տնտեսական ռեսուրս չէ, որ դուրս է բերվել Հայաստանից: Այդ 10-11 միլիարդ դոլարը ազգային անվտանգության սպառնալիք է, որն արտահայտվել է և տնտեսական տեսքով՝ Հայաստանը դնելով 6 միլիարդ դոլարի արտաքին պարտքի տակ և ժողովրդագրական տեսքով Հայաստանից հեռացնելով մի քանի հարյուր հազար քաղաքացու:

Եթե մենք իրապես ունենայինք իրավապահ համակարգ, ապա այն անմիջապես կզբաղվեր Global Financial-ի և այլ զեկույցներով, որովհետև գործ ունենք կոռուպցիոն բուրգի հետ: Սակայն եթե իրավապահները կոռուպցիայի դեմ պայքարող լինեին, վաղուց ստուգած կլինեին գոնե մեր պաշտոնյաներին պատկանող թանկարժեք դղյակների և մեքենաների ծագումնաբանությունը: Ասենք, ի՞նչ անեն իրավապահ մարմինները, երբ հրաշալի գիտեն, որ կոռուպցիոն բուրգը նույն ինքը իշխանությունն է որ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում