Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Ինջիրլիքից Գերմանիայի զինվորների դուրսբերումը կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. թուրքագետ

Թուրքական Ինջիրլիք ռազմաբազայից Գերմանիայի զինվորների ու սպառազինության դուրսբերումն իր բացասական ազդեցությունը կթողնի նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: Ինչպես նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը, վերջին շրջանի գերմանա-թուրքական հարաբերությունների ճգնաժամում կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Թուրքիան հաստատակամ մնաց իր դիրքորոշման մեջ, ինչը ստիպեց Գերմանիային դուրս գալ Ինջիրլիքի ռազմաբազայից:

«Թուրքիան միշտ փորձում էր Ինջիրլիքը որպես խաղաքարտ օգտագործել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ հարաբերություններում: Մանևրելու տեսանկյունից Ինջիրլիքը կարևոր խաղաքարտ էր Թուրքիայի համար: Ինջիրլիքի գործոնը կարևոր էր նաև Գերմանիայի համար, բայց, ամեն դեպքում, նա որոշեց դուրս բերել իր զինվորներին: Գերմանիան այլընտրանք ունի, և առաջիկայում փոխարինող երկիրը կլինի Հորդանանը: Սրանով Թուրքիային ցույց տվեցին, որ այդ խաղաքարտն այլևս չի աշխատի: Թուրքիան, կարող ենք ասել, վա-բանկ գնաց՝ փորձելով ցույց տալ իր վճռականությունն ու կշիռը, ինչը, սակայն, իր քաղաքական հետևանքները դեռ կունենա: Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ նման վարքագիծը քաղաքական առումով անպատասխան չեն թողնի»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Թեպետ Ինջիրլիքի ռազմաբազան թուրքական սուվերենության ռազմաբազա է և չի գտնվում ՆԱՏՕ-ի իրավասության ներքո, այդուհանդերձ, Լևոն Հովսեփյանը կարծում է, որ քաղաքական առումով այս գործընթացը տեղավորվում է ՆԱՏՕ- Թուրքիա համագործակցության շրջանակում: Գերմանիան ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարներից է, և նրա այս քայլը, ըստ թուրքագետի, կարող է նախադեպ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների համար:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում խնդիրները բավական շատ են, բավական լուրջ են: Գերմանիայի այս քայլը քաղաքական առումով իր ազդեցությունն ունենալու է ոչ միայն երկկողմ հարաբերությունների ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի համատեքստում»,-հավելեց թուրքագետը:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել ետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին քվեարկել են 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ են մնացել: Այդպիսով, պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարանարգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցողթուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում