Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Զենքով պայքարին կողմնակից չեմ եղել ու չեմ էլ լինի. Դավիթ Հովհաննիսյան

2016 թվականի հուլիսի 30-ին ձերբակալված «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հունիսի 21-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Հովհաննիսյանը շարունակում է մեղադրվել անցյալ տարի հուլիսի 29-ին Սարիթաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։

Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Դավիթ Հովհաննիսյանի հետ։

– Դավիթ, շարունակելո՞ւ եք ակտիվ պայքարը, թե՞ այսքան ամիս անազատության մեջ գտնվելուց հետո հիասթափություն կա։

– Հիասթափություն չկա։ Այս պահին փորձում եմ հասկանալ՝ ինչ  իրավիճակ է, քիչ ինֆորմացիա ունեմ՝ ինչ է կատարվում դրսում։ Հենց հստակ պատկերացում կազմեմ՝ կպլանավորեմ նաև հետագա անելիքները, բայց պայքարից միանշանակ չեմ հրաժարվում։

– Այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ փողոցային պայքարը Հայաստանում արդյունավե՞տ է։

Մենք մերժում էինք ընտրությունները, և ըստ էության մեր մտավախությունները իրականություն դարձան՝ դուք էլ տեսաք, թե ինչ որակի ընտրություններ անցկացվեցին, տեսաք, թե որ ուժերն անցան խորհրդարան։  Մենք չենք ընդունել նաև զենքով պայքարը՝ (նկատի ունի «Ոտքի, Հայաստան»-ը-Մ. Գ.), մնում է խաղաղ քաղաքացիական պայքարը։  Իրականում Հայաստանում միայն դա  է մնում փորձել, ուրիշ ոչ մի ձևով Հայաստանում հնարավոր չէ իրավիճակ փոխել. ամեն դեպքում  զենքով պայքարին կողմնակից չեմ։

– Այսինքն՝ խաղաղ անհնազանդությունների՞ միջոցով։

– Այո՛, պարզապես խելացի, ճիշտ մտածող մարդիկ են հարկավոր, որ այդ ամենը կազմակերպեն։ Այսինքն՝ չստացվի այնպես, ինչպես այս 25 տարիների ընթացքում՝ շինծու ընդդիմադիրները գան ու ամեն ինչ փչացնեն․ մաքուր մարդկանց հետ պետք է պայքար սկսել։

– «Սասնա ծռերի» դատական նիստի ընթացքում Վարուժան Ավետիսյանը կոչ արեց՝ մեջբերում եմ. «Զենք վերցնել ու ֆիզիկապես ոչնչացնել Սերժ Սարգսյանին ու իր բանդային»։ Կարծում եք՝ կա՞ նման հանրային պահանջ։

– Հասարակության հետ կապված չեմ կարող ասել։ Ե՛վ իրենց ժամանակ, և՛ հետո ասել եմ՝ ես զինված պայքարի կողմնակից չեմ, չեմ եղել, երևի չեմ էլ լինի, ես ավելի շատ մարդասիրական պայքարի կողմնակից եմ։ Մենք հուլիսյան դեպքերի հետ կապված փողոց ենք դուրս եկել, որ ոչ մի կողմից արյունահեղություն թույլ չտանք, բախումներ չլինեն։  Թե ինչ հասկացավ ժողովուրդը՝ չեմ կարող ասել, տարբեր պրոպագանդիստական խմբեր են աշխատում ժողովրդի հետ, մի կողմից՝ ՀՀԿ-ն, մյուս կողմից՝ «Սասնա ծռերի» մեթոդները չընդունող գործիչները։ Իրականում, կարծում եմ, ժողովուրդը «Սասնա ծռերին» այդպես էլ չհասկացավ։

– Հակասական կարծիքներ կան. մի մասն ասում է՝ երեք ոստիկան է զոհվել, շենք են գրավել, և դա ահաբեկչություն են որակում, մյուս մասն էլ  այն կարծիքին է, որ «Սասնա ծռերը» հերոսներ, քաղբանտարկյալներ են։ Ո՞ր տարբերակն է ընդունելի։

– Ի սկզբանե ասեմ, որ առաջինը «Ոտքի, Հայաստան»-ը՝ ես և Անդրիաս Ղուկասյանն էինք, որ ասացինք՝ իրենք ահաբեկիչներ չեն։ Մենք ասացինք,  որ իրենց չի կարելի ահաբեկիչ ասել, զուտ օրենքով եթե նայենք ՝ անհնար է  իրենց ահաբեկիչ համարել։ Ինչ վերաբերում է երկրորդ կարծիքին, ապա հերոս ասածը մի քիչ մեծ խոսք է, գործողութունները պետք է շարունակական լինեն, որ հասկանանք՝ հերո՞ս են, թե՞ պարզապես «մեկ ակտի մա՞րտ» էր։  Ես կասեի, որ իրենք ապստամբներ են, իրոք հայրենասեր մարդիկ և, ուրիշ ճար չտեսնելով, դիմեցին նման քայլի։ Իրենք  հայրենասեր, ապստամբ ծռեր են։

– Եղան նաև «Հոկտեմբերի 27-ի» հետ համեմատողներ, ասում էին ՝ Նաիրի Հունանյանին էլ մենակ թողեցինք, եկեք հիմա գնանք «Սասնա ծռերի» հետևից։ Կարծում եք՝ տեղի՞ն համեմատություն է։

Ինչ-որ տեղ կա նմանություն։ Իհարկե, Նաիրի Հունանյանի  ժամանակ կային շատ բացասական բաներ, բայց այն ժամանակ չկար համացանց, ու շատ բաներից տեղյակ չէինք։ Զուգահեռներ կարող ենք տանել, բայց կան և տարբերություններ։ Բացի այդ՝ Հոկտեմբերի 27-ը ամբողջութամբ բացահայտված չէ, ճիշտ է, կան կարծիքներ, բայց դրանք կարելի է և հերքել, ու  միան դրանց վրա հենվելը ճիշտ չեմ համարում։ Եթե հասարակությունը ճիշտ հասկանա՝ ինչ էին ուզում «Սասնա ծռերը», ապա այդ մարդկանց գուցեև պետք է ազատ արձակել որպես հայրենասերների։

– Բայց չէ՞ որ 3 ոստիկան է զոհվել, ճիշտ է,  դեռ քննություն է գնում, բայց եթե այդ ոստիկանների հարազատների տեսանկյունից նայենք՝ արդարացնելն ու ազատ արձակելը որքանո՞վ է ճիշտ։

– Դուք ճիշտ ասացիք՝ դեռ  պետք է հասկանալ՝ ինչ հանգամանքներում են զոհվել։ Պետք է այդ հարցում նաև լրատվամիջոցները մեծ ներդրում ունենան, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվել, ու իրականությունը չներկայացնեն այնպես, ինչպես իրենց է հարմար։  Կարող է այլ խնդիրներ բարձրանան՝ գուցե փոքր «շտուրմ» է եղել, ընդհանրապես ինչպե՞ս է եղել, ո՞վ է հրաման տվել։ Այսինքն՝ պարզ չէ՝ մեղավորն ով է, կարող է 180 աստիճանով այդ հարցը փոխվի,  և իմ կարծիքով՝ այդ հարցում լրագրողները պետք է դերակատարություն ունենան ու իրենց աշխատանքով պարտադրեն, որ իրականությունը պարզ դառնա։

– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ թիրախավորվեցիք կոնկրետ Դուք և Անդրիաս Ղուկասյանը։ Ճիշտ է,   եղան նույն և ավելի խիստ մեղադրանքով  ձերբակալվածներ, բայց ավելի շուտ ազատ արձակվեցին։

– Տարբեր պատճառներ կարող եմ բերել, բայց երկու մոտեցում ասեմ։ Մեկը կապված էր այն տեսահոլովակի հետ, որ ուղարկել էինք ՄԱԿ՝ կապված ապրիլյան քառօրյա պատերազմի հետ։ Մենք ուզում էինք ապացուցել, որ Ադրբեջանն է  նախահարձակ եղել, բայց դրա մեջ Սերժ Սարգսյանը այլ ենթատեքստեր տեսավ։ Եվ երկրորդն էլ՝ կարող է սուբյետիվ թվալ, և շատերը չհամաձայնեն, մենք փոքր էինք, բայց փորձում էինք ընդդիմադիր լինել, չխաղալ սրա-նրա դուդուկի տակ, մենք դեմ էինք ընտրությունների ինստիտուտին,  և երևի պետք չէր, որ այս ընթացքում մենք լինեինք ազատության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում