Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությունը Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունի: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:
«Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄ-ն՝ ընդհանուր: Կարծում եմ՝ մի քանի հայ պաշտոնյաների արձագանքները մի փոքր չափազանցված էին: Հենց Հայաստանի կառավարության ցանկությունն էր, որ միջազգային կառույցները աջակցեն ընտրական գործընթացին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք իրենցից ենթադրում են հստակ պարտավորությունների շրջանակ: Չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը՝ այս ամենի հետ կապված»,-նշեց Չեխիայի դեսպանը: