Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Ապօրինի ձկնորսության դեպքեր՝ Սևանա լճում

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում նախատեսված ընթացակարգերով իրականացվում են պահպանմանն ուղղված միջոցառումներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսության վերաբերյալ կազմել են բնապահպանական խախտումների 9 արձանագրություն: Առգրավվել է 13 պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 213 «սիգ» տեսակի ձուկ և 105 խեցգետին: 91 ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 47-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին, 42-ը՝ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին և 33-ը՝ Մարտունու թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին:

Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տնօրինության տակ գտնվող ԲՀՊՏ-ներում շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցեր։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի գիտության բաժնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր «Շիկահող» պետական արգելոց մասնաճյուղում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են եվրոպական այծյամ, եվրոպական անտառային կատու, փորսուղ և շնագայլ: Ստուգայցերի ընթացքում հանդիպել են նաև կովկասյան գորշ արջի, եվրոպական այծյամի, գայլի, աղվեսի, փորսուղի, շնագայլի, եվրոպական անտառային կատվի և եվրոպական լուսանի ոտնահետքեր: Եղանակային բարենպաստ պայմանները և կերի առկայությունը նպաստել են կենդանիների բնականոն բազմացմանը: Նման զարգացում է նկատվում գրեթե բոլոր թռչնատեսակների մոտ /խայտաբղետ փայտփոր, անտառային կաչաղակ, երգող կեռնեխ, սոսնձակեռնեխ, սև կեռնեխ, ամուրիկ, արշալուսիկ, հոբալ և այլն/:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Խոր Վիրապ», «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի ամենօրյա միջոցառումները պատշաճ կատարելու համար իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական բաժնի կողմից իրականացվող գիտական ուսումնասիրություններն ուղղված են պետական արգելոցի և պետական արգելավայրերի բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանն ու նրանց էկոհամակարգերի ուսումնասիրմանը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը, համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ (WWF), շարունակում է տեսա և ֆոտոբռնիչների օգնությամբ կատարել կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի և հաշվառման աշխատանքներ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում