Հայտնի fashion-բլոգեր Հալիմա Ադենը դարձել է գեղեցկության արդյունաբերության բնագավառում հեղինակավոր Allure ամսագրի գլխավոր հերոսը:
19-ամյա Հալիմա Ադենը ամերիկյան հեղինակավոր այդ ամսագրի պատմության մեջ առաջին հիջաբով մոդելն է, որ զարդարել է ամսագրի շապիկը: Հատկանշական է, որ ամսագրի այս համարը կոչվում է American Beauty և նվիրված է ամերիկյան ամենայն գեղեցիկին՝ սկսած ԱՄՆ-ում ապրող տարբեր մշակույթների վառ ներկայացուցիչներից, վերջացրած nail-արտով և թարթիչների ստվերաներկով: Cover-story-ի համար Հալիման ոճային հիջաբ է հագել, որը ստեղծվել է սպորտային Nike բրենդի կողմից: