Thursday, 18 04 2024
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»

Հայ աստղերը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սուպեր հայրիկներ» հանրային արշավի մասնակից

Հեռուստատեսային և սպորտային ոլորտների հայտնի աստղերը՝ Մահերշալա Ալին (Mahershala Ali), Դևիդ Բեքհեմը (David Beckham), նորզելանդական «The All Blacks» ռեգբիի թիմը, Դանիել Կորմիերը (Daniel Cormier), Նովակ Ջոկովիչը (Novak Djokovich), Լուի Հեմիլթոնը (Lewis Hamilton), Հյու Ջեքմանը (Hugh Jackman), Հորդանանի թագուհի Ռանիան (Queen Rania), Աշերը (Usher), Թալիան (Thalia) և Քրիս Վեիդմանը (Chris Weidman) միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նախաձեռնությանը՝ «Սուպեր հայրիկ» հանրային արշավին՝ ուղղված Հայրության տոնը նշելուն և ընդգծելու սիրո, խաղի, պաշտպանության և ճիշտ սնուցման դերը երեխայի ուղեղի առողջ զարգացման համար:

Ավելի քան 80 երկրներոմ նշվող Հայրության տոնի կապակցությամբ իրականացված նախաձեռնության նպատակն է՝ խրախուսել ընտանիքներին՝ տեղադրել իրենց «սուպեր հայրիկ» թեմայով լուսանկարներն ու տեսանյութերը Instagram և Twitter սոցցանցերի իրենց էջերում՝ կիրառելով #EarlyMomentsMatter հեշթեգը: «Սուպեր հայրիկ» նախաձեռնության բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը տեղ են գտել արշավի տեսադարանում:

Ինչպես տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի-ի հայաստանյան գրասենյակից, հանրային արշավին հայ աստղերից միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը, հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը, հեռուստատեսության և ռադիոյի աստղեր Արման Մարգարյանը, Էրիկ Անթարանյանը, Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով), Վահե Խանամիրյանը և Կարեն Հարությունյանը:

«Սուպեր հայրիկ» նախաձեռնությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի #EarlyMomentsMatter հանրային արշավի մաս է կազմում, որի նպատակն է տեղեկացնել, թե ինչպես է այն միջավայրը, որում երեխան մեծանում է և նրա վաղ տարիների փորձառությունը ներազդում երեխայի վրա՝ հետագայում ձևավորելով նրա առողջությունը, բարեկեցության ընդունակություններն ու նույնիսկ հասուն տարիքում վաստակելու հնարավորությունները:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության, աշխարհի ավելի քան 74 երկրներում 3-4 տարեկան երեխաների 55 տոկոսի, այն է՝ 40 միլիոն երեխայի հայրիկները չեն խաղում և չեն մասնակցում երեխայի՝ վաղ զարգացմանը նպաստող գործընթացներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին և մասնավոր հատվածին՝ աջակցել և ավելացնել ներդրումները վաղ մանկական զարգացման ծրագրերի մեջ, որոնք կոչված են ծնողներին զինել անհրաժեշտ միջոցներով և գիտելիքներով՝ իրենց երեխաներին խնամելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում