Tuesday, 23 04 2024
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը

Վարչապետի մենությունը կամ՝ իշխանության «մաֆիա» խաղը

Կառավարության 2017-2022թթ. ծրագիրը «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների բուռն վիճաբանությունից հետո քիչ առաջ դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 31 դեմ ձայներով: Սակայն սա խորհրդարանական մեծամասնության մեխանիկական աջակցությունն էր Կարեն Կարապետյանի կառավարությանը, որը չի սրբագրում քաղաքական այն իրականությունը, որը երեկ վերջնականապես բացահայտեց Կարեն Կարապետյանի մենությունը:

Երեկ խորհրդարանում առաջին անգամ բացահայտվեց «Ելք» դաշինքի պոտենցիալը: Ինը պատգամավորից բաղկացած խմբակցությունն իր օրակարգը թելադրեց խորհրդարանական անդեմ մեծամասնությանն ու նրա անատամ կառավարությանը: Չգրված պայմանավորվածությամբ՝ «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների պատգամավորները փոխլրացրեցին միմյանց և հանրությանը ցույց տվեցին Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական սնանկությունը, վարչապետի իշխանական հավակնությունների արհեստականությունը, ներկայացված ծրագրի ներքին տրամաբանական կոնտրաստը:

Եթե ընդդիմադիր խմբակցությունների երեկվա վարքագիծը բացատրելի է նրանց կարգավիճակով ու մոտիվացված է, ապա քաղաքական տեսանկյունից միանգամայն անհասկանալի էր խորհրդարանական մեծամասնության վարքագիծը, որն իր վարչապետին լրիվ մենակ ու անպաշտպան թողեց ընդդիմության հարձակումների ֆոնին: Այսինքն՝ բացահայտվեց այն, ինչի մասին ամիսներ շարունակ գրում են վերլուծաբանները, այն, ինչ կատարվում է իշխանության կուլիսներում:

Կարեն Կարապետյանը կապ չունի խորհրդարանական այսօրվա մեծամասնության հետ, և նրա վարչապետությունը կախված է բացառապես մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունից, քմահաճույքից: Այս պարագայում Կարեն Կարապետյանի հավաստիացումը, թե ինքը պատրաստ է վարչապետ լինել 2018-ի ապրիլից հետո, շատ նման է երեխաների տիեզերագնաց, բժիշկ կամ իրավաբան դառնալու երազանքին:

Խորհրդարանական մեկ օրը և ընդդիմության, հատկապես «Ելքի» ակտիվությունը բավարար էին, որպեսզի պայթի քարոզչական այն փուչիկը, որ ստեղծվել էր Կարեն Կարապետյանի, նրա պրոգրեսիվ կերպարի, Հայաստանի սինգապուրյան հեռանկարի շուրջ:

«Հիմա քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է՝ ո՞վ է 2018թ. ՀՀԿ կամ կոալիցիայի վարչապետը: Նման սպասումները նեգատիվ են: Քաղաքական պրոցեսները տանել մաֆիայի կանոններով, դա հակասում է ՀՀ շահերին»,- երեկ խորհրդարանական ամբիոնից արդարացիորեն նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Ոչ քաղաքական, ոչ հրապարակային գործելաոճն իրոք բնորոշ է ոչ թե քաղաքական համակարգին, այլ հանցագործ խմբավորումներին: Հիմա Հայաստանի իշխանությունները պետք է բացահայտեն իրենց ներքին «խոհանոցը»` բոլորիս ապացուցելու համար, որ զբաղված են ոչ թե «մաֆիա» խաղով, այլ քաղաքականությամբ` թեկուզ անորակ ու պրիմիտիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում