Ադրբեջանում ֆիզիկայի ուսուցիչ Մուստաֆաագալա Ղարիբ Հուսեյնովը շախմատային նոր խաղ է հորինել՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմին: Խաղի մշակման համար ուսուցիչը 9 տարի է ծախսել՝ հայտնում է Aze.az պարբերականը:
Խաղի առանձնահատկությունն այն է, որ շախմատի քարերը ժողովուրդների են խորհրդանշում՝ սպիտակները՝ ադրբեջանցիներին, սևերը՝ հայերին, դրա հրմնական նպատակը նշվում է «օկուպացված տարածքների ազատագրումը»:
Հետաքրքիր է, որ սև խաղաքարերով ոչ մի դեպքում հնարավոր չէ հաղթել: Այդպիսով, խաղն ինչպես էլ ընթանա, վերջում սպիտակ խաղաքարերով խաղացողն է հաղթում: