Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Իշխանավորների մերձավորները՝ ՔԿՀ պետեր

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով՝ նախօրեին որոշակի փոփոխություններ են կատարվել քրեակատարողական վարչությունում: Մասնավորապես, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար: Իսկ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը հունիսի 14-ից ղեկավարում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:

Ուշագրավ է, որ այս երկու նշանակումն էլ բնավ պատահական չեն: Մանուկ Միքայելյանը ՆԳ նախկին նախարար, ՔԿՀ վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է: Իր հետագա նշանակմանը, ապա նաև այս նշանակմանը բնավ չի խանգարել նաև այն հանգամանքը, որ նա ժամանակին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած խնդիրների պատճառով պատասխանատվության առաջ է կանգնել:

Ինչ վերաբերվում է Արսեն Աֆրիկյանին, ապա նրա նշանակումը նույնպես տեղավորվում է համակարգում և իշխանական շրջանակներում ունեցած ծանոթ- բարեկամների հանգամանքով: Արսեն Աֆրիկյանը երկու տարի առաջ խնամիական կապեր հաստատեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրա որդին ամուսնացավ Տարոն Մարգարյանի քրոջ հետ:

Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ առաջիկայում ՔԿՀ ոլորտում այլ փոփոխություններ չեն սպասվում, սակայն Դավիթ Հարությունյանը որոշել է իր ուշադրության կենտրոնում պահել հենց այս ոլորտը, կարգի հրավիրել, հատկապես ընդգծելու համար, որ նախկին նախարարի օրոք այս ոլորտը բարձիթողի վիճակում է եղել: Գաղտնիք չէ, որ Արփինե Հովհաննիսյանը առանձնապես ուշադրություն չէր դարձնում քրեակատարողական հիմնարկներին, որևէ անգամ այցելություն չկատարեց որևէ ՔԿՀ: Իսկ դատապարտյալների կողմից իրականացվող հացադուլներին և ավելի ծանր դեպքերին արձագանքում էր պարզապես հայտարարությամբ, որ խնդիրն ուսումնասիրվում է:

Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ անգամ մամուլը գրեց, որ նրա ու ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի հարաբերությունները լարվել են, և Օսիկյանը ստանալով «վերևների դաբրոն», թույլ չէր տալիս նախկին նախարարին խառնվել իր գործերին:

Դավիթ Հարությունյանը, սակայն, որոշել է հենց քրեակատարողական համակարգից սկսել, փոխել ՔԿՀ-ների պետերին, և իր մարդկանցով դաշտը կառավարելի և վերահսկելի դարձնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում