Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Կարեն Կարապետյանի պայծառ ապագան

Ինչպես և սպասվում էր, Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պետք է քննարկվեին նաև այն ներկայացնող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շարունակականությանը վերաբերող հարցերը: Եվ այդ հարցը երեկ խորհրդարանում բարձրացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Պարոն վարչապետ, իրոք զարմանում եմ Ձեր անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա ելույթից: Դուք այսպիսին չէիք, երբ առաջին անգամ ծրագիրը ներկայացրիք: Ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ եք այդքան անհավես: Թե՞ Դուք վստահ չեք այն բանի մեջ, ինչը որ ներկայացնում եք Ազգային ժողովում վստահություն ստանալու համար: Եթե այդքան անհավես եք ներկայացնում, ո՞նց եք մեզ, ժողովրդին համոզելու: Այնպիսի տպավորություն է, որ Ձեզ քիչ առաջ ասել են, որ այլեւս դուք չեք լինելու վարչապետը… Ո՞վ է լինելու 2018թ. վարչապետը: Եթե Դուք եք լինելու, ասեք՝ իմանանք, մենք էլ հասկանանք՝ ում հետ ենք խոսում, բանակցում»,- հարց հնչեցրեց Է. Մարուքյանը:

Իհարկե, մինչ այդ էլ, թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ մամուլում անընդհատ քննարկվում էր այդ թեման, թե 2018 թվականից հետո Կ. Կարապետյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե այդ ժամանակ նրան առաջադրած Հանրապետական կուսակցությունն այլ վարչապետի կառաջադրի: Այս դեպքում հիմնականում խոսք է գնում Սերժ Սարգսյանի մասին, թե հաջորդ տարի ապրիլին, երբ կավարտվի նրա պաշտոնավարման ժամկետը, ՀՀԿ-ն նրան կառաջադրի վարչապետի պաշտոնում: Ճիշտ է, Ս. Սարգսյանը դեռևս 2013թ. հայտարարել է, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում ինքը երկրի ղեկավար՝ վարչապետ չի դառնա, բայց չի բացառվում, որ նա իր կուսակցության միջոցով այնպիսի իրավիճակ ստեղծի, որ ինքը զբաղեցնի այդ պաշտոնը:

Բացի այդ, անցած տարվա սեպտեմբերին, երբ Կ. Կարապետյանին Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունից բերեցին և Հայաստանում միանգամից վարչապետ նշանակեցին, իշխանական շրջանակներում ներկուլիսային քննարկումներ էին գնում, թե նրան բերել են անցած աշնանը ստեղծված ներքին ճգնաժամը հաղթահարելու և դրական սպասումներ առաջացնելու համար: «Սասնա ծռերի» իրադարձություններից հետո մեր երկրում բավականին լարված իրավիճակ էր, բացի այդ, տնտեսական զարգացումները բավականին բացասական էին, ու այդ ժամանակ, այսպես ասած, գոլորշի բաց թողնելու համար ամենահարմար տարբերակը վարչապետ փոխելն էր, ինչը և արվեց:

Բացի այդ, մեկնաբանություններ էին հնչում, որ Կ. Կարապետյանն իշխանությունների համար շատ հարմար ֆիգուր է 2017թ. խորհրդարանական ընտրություններին նրանով ներկայանալու համար: Ինչը և արվեց: Նախընտրական շրջանում իշխանամերձ սոցիոլոգներն ազդարարեցին, թե նրա վարկանիշը 80 տոկոսից ավելի է, ու դա ՀՀԿ-ին հաղթանակ է բերելու: Ապրիլի 2-ին ՀՀԿ-ն հաղթեց, բայց դա եղավ ռեյտինգային ընտրակարգը գործադրելու արդյունքում: ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների բերած ձայները հանած՝ տակը մնում էր ընդամենը 30-35 հազար, ձայն, ինչն էլ հավանաբար Կ.Կարապետյանի 80 տոկոսանոց վարկանիշի արդյունքն էր: Եվ հիմա գոլորշին բաց թողնված է, ընտրություններն ավարտված ու Կ.Կարապետյանի առաքելությունը՝ կարծես թե ավարտվել է:

Բայց նա երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստ է 2018թ. նույնպես վարչապետ լինել: Իհարկե, այդ հարցն իր ցանկությունից չի կախված, դա պետք է ուզի նաև Ս. Սարգսյանը, որը Հայաստանում վարում է բարձրաստիճան կադրային նշանակումները: Ոչ միայն նախարարների, այլև փոխնախարարների նշանակման դեպքում ՀՀ վարչապետներն ազդեցություն չեն ունեցել: Այնպես որ, Հայաստանում Կ. Կարապետյանի ապագան կախված է Ս. Սարգսյանի ցանկությունից:

Այնուամենայնիվ, ի սկզբանե և այսօր էլ տեսակետներ կան, թե Ս. Սարգսյանը հավատարիմ է մնալու իր խոսքին և 2018թ. վարչապետ չի դառնալու: Անգամ կարծիք կա, թե վարչապետ կարող է մնալ նույն Կ. Կարապետյանը: Բայց այս դեպքում արդեն իշխանական ուժը, լծակներն ու ազդեցությունները կենտրոնանալու են խորհրդարանում: Չէ որ 2018թ. Հայաստանն ամբողջությամբ անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգին: Եվ ԱԺ-ն վերահսկողական բավականին մեծ լիազորություններ է ունենալու կառավարության վրա: Անգամ ԱԺ մշտական հանձնաժողովներն են ունենալու տարբեր հարցերում կառավարությանը հաշվետու լինելու պահանջներ ներկայացնելու լիազորություն: Եվ ահա, Ս. Սարգսյանը, լինելով ՀՀԿ-ի նախագահը՝ հենց ԱԺ-ի միջոցով է վերահսկելու իշխանությանն ու խորհրդարանական կառավարման համակարգում երկրի փաստացի ղեկավար համարվող վարչապետին:

Իսկ մեր երկրում դեռ ներքաղաքական այնպիսի իրավիճակ է, որ անկախ կառավարման համակարգի տեսակից՝ ուժեղ դեմքն է ազդեցիկը: Մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ ժամանակներ են եղել, երբ անգամ ուժեղ նախագահական համակարգում վարչապետն ավելի ազդեցիկ ու հարց լուծող է եղել, քան թե նախագահը: Օրինակ՝ 1999թ., երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դարձավ, իսկ վարչապետը Վազգեն Սարգսյանն էր, քաղաքական կուլիսներում ասում էին, թե նա Վ. Սարգսյանի մոտ նախագահ է աշխատում: Նույնն էլ շատ ավելի վաղ՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, երբ կատակում էին, թե նա էլ Վանո Սիրադեղյանի մոտ է նախագահ աշխատում:

Ահա նույն տրամաբանությամբ՝ 2018թ. Ս. Սարգսյանը կարող է Կ. Կարապետյանին պահել վարչապետի պաշտոնում, ինքը որևէ պետական պաշտոն չզբաղեցնի, բայց լինելով ՀՀԿ-ի նախագահն ու ԱԺ մեծամասնության ղեկավարը՝ երկրի իրական ղեկավարումը կրկին պահի իր ձեռքում: Այդպիսով՝ նա ոչ միայն կլինի ՀՀ փաստացի ղեկավարը, այլ զերծ կմնա բոլոր քննադատություններից: Կ. Կարապետյանը նրա մոտ կաշխատի վարչապետ, բայց կլինի բոլոր խնդիրների թիրախը: Եվ Ս. Սարգսյանը ցանկացած ժամանակ ՀՀԿ-ի ու ԱԺ մեծամասնության միջոցով կարող է նրան պարտադրել իր ցանկացած որոշումը: Ու այդպիսով, նա էլ Ս. Սարգսյանի մոտ վարչապետ կաշխատի: Հավանաբար դա էր պատճառը, որ նա երեկ ԱԺ-ում իր ծրագիրը ներկայացնելիս անհավես էր, իսկ ելույթը՝ անէքսպրեսիա ու անէմոցիա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում