Tuesday, 16 04 2024
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բանակցությունների ներկայիս ձևաչափը տանում է պատերազմի. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Բանակցություններում ներգրավվելը, իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, որ կողմերը սկզբունքորեն շատ տարբեր կերպով են հասկանում բուն բանակցությունները և դրանց վերջնական արդյունքը։ Եվ այն, ինչ մի կողմի համար փոխզիջում է, մյուս կողմի համար բոլորովին էլ փոխզիջում չէ. յուրաքանչյուր կողմը խնդրի լուծումը տեսնում է բացառապես իր սցենարով, և այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։ Բայց յուրաքանչյուր կողմն էլ համաձայն է մասնակցել բանակցություններին՝ պայմանով, որ դրանք անպայման կավարտվեն այնպես, ինչպես ինքն է ուզում։ Իսկ իրական կյանքում այդպես չի լինում, և Ղարաբաղյան հակամարտության դեպքում նույնպես այդպես չի կարող լինել։

Այդ պատճառով ներկայումս, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չեն կարող տալ։ Եվ ՄԽ համանախագահների ջանքերն ուղղված են հնարավոր պատերազմը կանխելուն»,- մեր թղթակցին ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչ, Կովկասի հարցերով փորձագետ, Alte et Certe վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Էպիֆանցևը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որ երկու մայրաքաղաքներում կոչ են արել կողմերին «բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով՝ կրկին ներգրավվել բանակցային գործընթացում»:

Ըստ նրա` ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երևանի դիրքորոշումը չի նպաստում բանակցություններին, դա անիմաստ է, յուրաքանչյուր կողմը խոսում է այն մասին, թե ինչպես մյուս կողմը կկատարի իր պայմանները. «Իսկ իրական դիվանագիտությունում այդպես չի լինում։ Ես կարծում եմ, որ առավելագույն շահավետ սցենար թե՛ Բաքվի, թե՛ Երևանի կողմից անհնար է։ Ներկայիս իրավիճակի զարգացումների մի քանի սցենար կարելի է գծել։ Առաջինը՝ միջազգային հանրությունը սկսի ճնշում գործադրել երկու կողմերի վրա, ընդգծում եմ՝ երկու կողմերի՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի վրա՝ նպատակ ունենալով հասնելու ինչ-որ իրական փոխզիջման:

Բայց ցանկացած դեպքում փոխզիջումը ցավոտ կլինի յուրաքանչյուր կողմի համար էլ։ Այսինքն՝ կա՛մ միջազգային հանրությունը պետք է ինչ-որ լուծում առաջարկի և ճնշում գործադրի, կա՛մ լայնամասշտաբ պատերազմը կվերսկսվի, բայց այն չի ավարտվի Ադրբեջանի հաղթանակով։ Կարծում եմ՝ Ադրբեջանին թույլ չեն տա երկար պատերազմել, կարող է ապրիլյան քառօրյայի նման մի բան լինել, Ադրբեջանն առաջ գնա մի 1000 քառ. կմ կամ զիջի դիրքերը մի 1000 քառ. կմ։ Ես սա պայմանական եմ ասում։ Այլ իրավիճակ ես չեմ կարող կանխատեսել։ Այնպես, ինչպես Երևանը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, այդպես էլ Բաքուն չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։ Եվ բանակցությունների ներկայիս ձևաչափը փակուղային է, տանում է պատերազմի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում