Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ղրղըզների չափ էլ չկաք

Տարիներ առաջ մեր ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը դիտորդական առաքելություն էր իրականացրել ղրղըզական ընտրություններում, առաջարկում էր մեր պրակտիկայում օգտագործել ղրղըզական փորձը: Մեր խորհրդարանական մեծամասնությունն ակնհայտ հեգնանքով ընդունեց այս առաջարկությունը` այն թաքնված անսքող ակնարկով, թե միայն դա էր մնացել, որ մենք ընդօրինակենք հետամնաց ղրղըզների փորձը: Ազգային սնապարծությունը բնորոշ է ինքնահավան և տգետ ռեժիմներին: Օրինակ՝ վերջերս Հայաստանում հյուրընկալված Տաջիկստանի նախագահ Ռահմոնը կարծում է, որ ինքը ինքնատիպ դասական է`գրքեր է գրում ու պարտադրում է, որ ժողովուրդը դրանք գնի ու անգիր անի: Նման փորձն ընդօրինակել պետք չէ, բայց եթե որևէ երկրում գտել են դեղատոմս ընտրակեղծարարության դեմ, այդ մեխանիզմն անհրաժեշտ է վերցնել ու դնել մեր ընտրական համակարգի հիմքում:

Ինչքան մերժելի է ազգային սնապարծությունը, այնքան էլ պարտադիր է ազգային արժանապատվությունը: Sputnik-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը ներել է Ղրղըզստանի բոլոր պարտքերը. այդ մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Փաստորեն մեր էլիտայի կողմից հեգնվող պետության ղեկավարը կարողացել է այնպես բանակցել, որ իր երկիրն ազատվել է պարտքային պարտավորությունից: Ի դեպ, ԵՏՄ բոլոր անդամներն աշխատում են «թանկ վաճառել» իրենց անդամությունը այդ ամուլ կառույցին` ինչ-որ բան պոկելով Ռուսաստանից: Օրինակ՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն պարբերաբար հակառուսական դեմարշներ է անում և ստիպում է Մոսկվային զիջումների գնալ գազի սակագնի հարցում կամ արտոնյալ վարկեր է ստանում: Պատկերացնո՞ւմ եք` այսպես իրեն պահում է մի իշխանություն, որն, ըստ էության, գնալու տեղ չունի և իզգոյ է համարվում Արևմուտքում: Էլ չեմ խոսում Ղազախստանի մասին, որը` չնայած ԵՏՄ-ին անդամակցությանը, կարողացել է ամբողջովին պահել իր ինքնիշխանությունն ու ինքնաբավությունը:

Հայաստանը սկզբունքորեն անհաղթահարելի պրոբլեմներ չունի Արևմուտքի հետ: Հակառակը` մենք ենք ստանում համագործակցության ազդակներ թե՛ ՆԱՏՕ-ից, թե՛ ԵՄ-ից, ներդրումային գրավիչ ու հեռանկարային առաջարկ ԱՄՆ-ից: Էլ չեմ խոսում Թեհրանից պարբերաբար հնչող առաջարկների մասին: Մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացվելու շատ մեծ պոտենցիալ ունի, որը չի օգտագործվում մեր իշխանության ռուսահպատակության հետևանքով: Մեր դիվանագիտությունն այնքան անտաղանդ է, որ չի կարողանում անգամ օգտագործել արևմտյան խաղաքարտը Մոսկվայից զիջումներ կորզելու համար: Ռուսաստանը Հայաստանին պարտքեր չի ներում` դրանց դիմաց վերցնելով մեր գույքը կամ սահմանափակելով Հայաստանի ինքնիշխանությունը: Կարծում եմ` ճիշտ տեղին է մեր իշխանություններին հիշեցնել ռուս-ղրղըզական այսօրվա բանակցությունները և ասել` ղրղըզների չափ էլ չկաք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում