Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Սերժ Սարգսյանը գնում է կռվի՞, թե՞ հաշտության

Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել, որտեղ հունիսի 22-ին կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին: Սարգսյանը վերջին անգամ Բրյուսելում էր խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ՝ փետրվարի 26-28-ը, և այդ ընթացքում էլ հայտարարվեց, որ Հայաստանի ու Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունն ավարտվել է: Դրանից հետո Երևանում, արդեն նախընտրական քարոզարշավի ընթացքում համաձայնագիրը նախաստորագրվեց, ընդ որում բավականին անաղմուկ, այսպես ասած՝ անաղմուկ ընտրության շղթայում: Դրան հաջորդեց ընտրությունը, որին էլ հաջորդեց Եվրամիության համեմատաբար բարձր գնահատականն այդ ընտրությանը, իհարկե նախորդ գնահատականների հետ համեմատության մեջ: Ընդ որում, մինչ այդ հայտարարվում էր, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է մայիսին, սակայն դրանից հետո պարզվեց, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին:

Ինչո՞ւ մայիսը դարձավ նոյեմբեր՝ պարզ չեղավ, հղում արվեց տեխնիկական բարդություններին, ԵՄ անդամ 28 երկրների համաձայնություններին և այլն: Ժամանակի ընթացքում սակայն սկսեցին հնչել կասկածներ, որ Հայաստանը կարող է իրապես ստորագրել համաձայնագիրը և չի կրկնվի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի պատմությունը: Այդ մտահոգությունների կրակին ոչ միայն շշով, այլ ըստ էության դույլով ջուր լցրեց ընդամենն օրեր առաջ ծագած սկանդալային պատմությունը, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու մյուս ՀՀԿ-ականներն ուղղակի բավականին կոշտ արձագանքի արժանացրին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու, կարծես թե, ընդհանուր առմամբ սովորական հայտարարությունը, որակելով այն ներքին գործերին միջամտություն:

Բանավեճը շարունակվում է առ այսօր, քանի որ ՀՀԿ-ականներն առ այսօր շարունակում են այդ գնահատականները: Իսկ դա չի կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի հավանության: Փաստորեն, Սերժ Սարգսյանը՝ Բրյուսել ԵԺԿ գագաթնաժողովի է մեկնում առնվազն դեսպանի մակարդակով Եվրամիության հետ սկանդալի պայմաններում, որի հրահրողը ըստ էության հենց պաշտոնական Երևանն է: Թե որն է դրա նպատակը, պարզ չէ: Շատերը կարծիք են հայտնում, որ Ռուսաստանը Երևանին հերթական անգամ ճնշում է և չի ուզում ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, և այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանն առիթ է փնտրում: Կա տեսակետ, որ Սարգսյանի համար այդ սկանդալը միջոց է Եվրամիության հետ իր քաղաքական ապագայի հարցերը քննարկելու և իր համար ցանկալի ընթացք ապահովելու համար:

Ինչի համար է Սարգսյանը մեկնում Բրյուսել՝ «կռիվը» ավելի բարձր մակարդակով շարունակելո՞ւ, հաշտություն կնքելո՞ւ, թե՞ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից առաջ, այսպես ասած՝ խաղարկելով սկանդալային պատմությունը Եվրամիությունից իր ծրագրերի քաղաքական աջակցություն ստանալու, հակառակ դեպքում՝ սպառնալով հրաժարվել ստորագրումից: Իհարկե հարաբերական է ասել, որ Եվրամիության համար դա կլինի սպառնալիք, քանի որ այդ համաձայնագիրն ըստ էության Հայաստանին է պետք ավելի, քան Եվրամիությանը: Բայց, անկասկած, Բրյուսելի համար էլ կարևոր է Հայաստանի հետ հասնել գոնե այդ փաստաթղթի ստորագրմանը: Այսպես թե այնպես, Հայաստան-ԵՄ այս աղմուկն ինքնին արդեն հարված է Հայաստանին, եթե նկատի առնենք, օրինակ, այն, որ Եվրամիության հետ մեկ էլ այդօրինակ «բազարների» մեջ են Էրդողանը, Պուտինն ու Ալիևը: Հայաստանը մի անգամ արդեն իսկ չափազանց ծանր գին է վճարել այդ եռյակի հետ մեն մենակ մնալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում