Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Արտահանումների մասին նկարչությանը լուրջ չեմ վերաբերվում»․ կառավարության ծրագիրը՝ դեմագոգիա՞, թե՞ կարևոր խնդիրները սքողելու միջոց

«Արտահանումը զարգացնելու առաջին և կարևորագույն գործիքներից մեկը պետք է լինի երկրի արժույթը, արժույթների նկատմամբ կուրսը, այսինքն՝ եթե մենք ուզում ենք արտահանում ապահովել, ապա պետք է ավելի ցածր արժույթ ունենանք մյուս արժույթների նկատմամբ, օրինակ, եթե ուզում ես արտահանես Ռուսաստան, ուրեմն պետք է կարողանաս դրամի այնպիսի արժույթ սահմանել, որ համապատասխանի ռուսական ռուբլուն, և որ այդպիսով կարողանանք արտահանողներին օգնենք ու նպաստավոր պայմաններ ստեղծենք նրանց համար, այսինքն՝ այդ դրամավարկային քաղաքականությանը պետք է մեծ ուշադրություն դարձնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Մինչդեռ նկատենք, որ վերոնշյալ այս դրույթը կառավարության նոր ծրագրում տեղ չի գտել, բայց միևնույն ժամանակ ուշագրավ է, որ այս ծրագրով կառավարությունը նախատեսում է տնտեսական աճի առանցքային շարժիչ դարձնել արտահանումը։

Վահագն Խաչատրյանը տարակուսում է՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստ է դիմել այդ քայլին, չէ՞ որ խնդրի հակառակ կողմն էլ կա։ Բացատրում է․

«Մենք, ըստ էության, դեռևս արտադրություն չունենք և կախված ենք ռուսական ներմուծումից, իսկ եթե արժեզրկենք մեր արժույթը ու չունենանք ներքին արտադրություն և չկարողանանք ապահովել հատկապես սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ դեպքում ինֆլյացիա և մարդկանց՝ առանց այդ էլ ցածր եկամուտների նվազում կլինի։ Սա մի խնդիր է, որը պետք է լուծվի, և որի մասին ևս որևէ խոսք չկա այս ծրագրում»։

Սրանից զատ՝ տնտեսագետը արտահանման հետ կապված նաև մի շարք այլ խնդիրներ է մատնանշում, որոնք նույնպես կառավարությունը չի ներառել ծրագրի մեջ, օրինակ, մրցակցության խնդիրը։

«Իրականում շատ կարևոր է նաև ներքին մրցակցության խնդիրը, թե ինչքանով մենք կարող ենք այնպիսի մրցակցային պայմաններ ստեղծել, որ դրսի շուկայի համար ավելի մրցունակ արտադրանք ունենանք։ Սրա մասին ինչ-որ շեշտադրումներ կան ծրագրում, որ կապահովեն մրցակցությունը, ներդրումներ կլինի և այլն, բայց այսօր իրականացվող քաղաքականությունը դրան ընդհանրապես չի նպաստում»,- ասաց պարոն Խաչատրյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ այս ծրագիրը, դե իհարկե փոքրիշատե շեղումներով, կարող է ընդունելի համարվել բոլոր երկրների համար, եթե այստեղից հանվի Հայաստանի Հանրապետություն բառը։ Այստեղ խնդիրն այլ է՝ որքանո՞վ Հայաստանը կկարողանա կյանքի կոչել այս ամենը։ Բանախոսը նաև մի վտանգավոր միտման մասին էլ է բարձրաձայնում, որն է․

«Չի գնահատվում իրականում՝ մենք ինչ տնտեսություն ունենք, այսինքն՝ տնտեսական միջավայրից բացի մենք ինչ քաղաքացի և ինչ ներքին սպառում ունենք։ Սրա փոխարեն ավելորդ տեղը ընկել ենք աշխարհի զարգացած երկրներում գործող չափորոշիչների հետևից և ավելորդ պրոբլեմներ ենք ստեղծում բիզնեսի համար։ Օրինակ՝ կարմիր գծեր, տեսանկարահանող սարքեր և հիմա էլ նոր փոփոխություններ են անում, որ առանց մեր թույլտվությունը հարցնելու նկարելու են՝ վարորդը մեքենայի մեջ ծխում է, թե չի ծխում, ամրագոտի կապել է, թե չէ և այլն։ Սրանք ճոխություններ են, լրացուցիչ ծախսեր, որոնք իրեն կարող է թույլ տալ միայն հարուստ երկիրը։ Երբ որ մի երկիր ուզում է սոցիալական հարց լուծի, նվազագույն թոշակ կամ աշխատավարձ սահմանի, նա ելնում է իր տնտեսական վիճակից, թե որքանով է իր բյուջեն դա թույլ տալիս»։

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ըստ Վահագն Խաչատրյանի՝ հայկական ապրանքները բացի մրցունակ լինելուց, պետք է նաև մատչելի լինեն, որպեսզի կարողանան մրցակցել։

«Իսկ ապրանքը էժան կլինի այն դեպքում, երբ որ մեզ մոտ դրա ծախսերն ավելի քիչ լինեն, այսինքն՝ երբ որ մենք կունենանք էլեկտրաէներգիայի, գազի, տրանսպորտային միջոցների փոխադրման ավելի քիչ ծախսեր, երբ որ աշխատավարձի կամ եկամուտի առավելություն կունենանք այն երկրի նկատմամբ, ուր պատրաստվում ենք այդ ապրանքն արտահանել։ Սրանք այն պարզ դասագրքային ճշմարտություններն են, որոնք ցանկացած երկրում հաշվի են առնում, երբ տնտեսական քաղաքականություն են վարում։ Օրինակ՝ Չինաստանը ինչո՞ւ կարողացավ համաշխարհային շուկան գրավել, որովհետև նա շուկա մտավ միայն այս թվարկածս հանգամանքներից ելնելով, դրանք առաջնահերթություններ են, որոնք յուրաքանչյուր երկիր իր համար սահմանում է։ Մեզ մոտ թող վերցնեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի կամ հենց նույն Չինաստանի տնտեսության պատմությունը ուսումնասիրեն, բայց դրա տեղը ուզում են գրեթե գոյություն չունեցող տնտեսության պայմաններում ամեն ինչ անել՝ երթևեկությունը բարելավել, մարդկանց եկամուտները բարձրացնել, բոլոր խնդիրները լուծել, այդպես չի լինում»,- շեշտեց պարոն Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ այն ինչ այսօր ուզում է անել հայրենի կառավարությունը՝ Հայաստանի հետ որևէ կապ չունի։

«Ես պատահական չասացի, որ եթե կառավարության ծրագրի վերնագիրը փոխես, այնտեղից պարզապես հանես ՀՀ բառը, ապա ցանկացած երկրի համար կիրառելի է, իսկ մեր երկրի համար սա դառնում է զուտ դեկլարատիվ հայտարարություններ, դեմագոգիա՝ այն առումով, որ զուտ փորձում են ցույց տալ, թե ինչ-որ առանձնահատուկ բան են արել։ Ամբողջ փիլիսոփայությունը միտված չի քաղաքացու համար որևէ դրական քայլ անելուն և մի կարևոր բան էլ՝ այդ ծրագրի մեջ չի ասվում, թե ինչի համար է արվելու այդ ամբողջը, եթե, իհարկե, արվելու է»,-նկատեց տնտեսագետը։

Նախորդ տարի Լարսի անցակետի փակման հետևանքով արտահանողները բախվել էին բազմաթիվ խնդիրների, որոշ ժամանակով դադարեցվել էր ապրանքների արտահանումը, ինչն էլ իր հերթին ֆինանսական բազմաթիվ խնդիրների պատճառ էր դարձել։ Ներկայիս դրությամբ՝ Լարսի հետ կապված խնդիրներ, թերևս, չկան։ Արդյո՞ք սա կնպաստի արտահանման ծավալների աճին։

«Լարսը անկանխատեսելի է, դրա վրա հույս դնել չի կարելի, որովհետև հիմա բաց է, բայց ցանկացած պահի կարող է խնդիր ծագել։ Լարսը Աստծո կամքին է թողնված»,- պատասխանեց Վահագն Խաչատրյանը և միևնույն ժամանակ հավելեց․

«Ես արտահանման վերաբերյալ վիճակագրական թվերին էլ չեմ հավատում։ Եթե արտահանման աճն այնպիսին պետք է լինի, ինչպես վերջին երկու տարիներին է նկարվել, այդպիսի նկարչությունը ընդհանրապես լուրջ չի, որովհետև իրականում Հայաստանի տնտեսությունն արտահանման այդպիսի աճ չէր կարող ապահովել, դա բացառվում է։ Ասելով որ լինի, ապա վաղն էլ կարող են հայտարարել, թե Հայաստանի տիեզերագնացները Լուսին են հասել, բայց չէ՞ որ իրականությունն ուրիշ է, այսինքն՝ այդ հրապարակված տվյալներին վստահել, միանշանակ, չի կարելի։ Եթե իսկապես ուզում են խթանել արտահանմանը, ապա կարևոր կետերը ես թվարկեցի, ու եթե ցանկանան, հաստատ ճանապարհներ կարող են գտնել դրանք իրականացնելու համար»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում