Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Արցախում փոխզիջումը բացառում են, Հայաստանում՝ ոչ

Արցախում հունիսի 18-ին ավարտվեց Հայկական քաղաքական ուժերի երրորդ ֆորումը, որը նվիրված էր հիմնականում Արցախյան հարցի կարգավորմանը։ Ֆորումի ավարտին մասնակից քաղաքական ուժերն ընդունել են բանաձև, որում կարևորվում է միջազգային հարթակներում Արցախի և Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի համագործակցությունը։ Կարևորվում է նաև Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությունը հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում։

Արցախի քաղաքական կուսակցություններից երկուական ներկայացուցիչ է մասնակցել ֆորումին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ քննարկումները հիմնականում արդյունավետ էին՝ քննարկվել են հիմնականում հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման տարբերակները։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ թեպետ քննարկման ֆորմատը ենթադրում էր քաղաքական ուժերի մասնակցություն, իր համար ցանկալի կլիներ, որ ներկա լինեին թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, քանի որ շեշտադրումը հիմնականում Արցախյան հարցի կարգավորումն էր:

«Լավ է, որ վերլուծաբանները, քաղաքական ուժերը արտահայտել են իրենց դիրքորոշումները։ Շատ հաճախ եղել են իրարամերժ կարծիքներ, բայց ամեն դեպքում քննարկումները մեզ համար ողջունելի են։ Հակադիր կարծիքներից է ծնվում այն միասնական դիրքորոշումը, որ այսօր անհրաժեշտ է մեր ժողովրդին»,- ասաց Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը, թե Արցախում ավելի ռադիկալ են տրամադրված հարցի կարգավորմանը, քան Հայաստանում՝ այն կոնտեքստում, որ Արցախում բացառում են որևէ փոխզիջում, պատգամավորն արձագանքեց. «Միանշանակ, այո՛, Արցախի ուժերը այն կարծիքին են, որ փոխզիջման մասին խոսել չի կարելի՝ լինի Մադրիդյան, թե Կազանյան փաստաթուղթ, մեր բառապաշարում փոխզիջում չկա։ Հայաստանյան վերլուծաբանները նույնպես ասացին, որ այս պահին փոխզիջում բառը մեր բառապաշարից պետք է դուրս գա։ Այո՛, մենք տեսանք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններում մի քաղաքական ուժ քարոզարշավի իր սկզբունքը հենց այդ փոխզիջոմն էր համարում, բայց թե ինչի դիմաց՝ այդպես էլ այդ քաղաքական ուժը չտվեց այդ հարցի պատասխանը։

Ինձ հայտնի ուժերը Արցախում որևէ զիջման հարց չեն դնում։ Ես ինքս մեծամասնական ընտրակարգով ընտրվել եմ Քաշաթաղի, Շուշիի շրջանից՝ այդ հարցը շատ ցավոտ է այնտեղ ընկալվում, մարդիկ իրենց այդ հողի լիարժեք տերն են զգում։ Հիմա խոսել փոխզիջումներից՝ անընդունելի է, թևաթափ են անում մարդկանց, մենք մեր բառապաշարից պետք է հանենք այդ բառը։ Փոխզիջումների մասին խոսելը այս պահին, ըստ իս դավադրություն է»,- կարծում է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Մեր այն դիտարկմանը, թե Կազանյան ու Մադրիդյան սկզբունքներին այսօր այլընտրանք չի առաջարկվում, ու ոչ մի այլ տարբերակ տեղ չէր գտել նաև ֆորումի եզրափակիչ բանաձևում, պատգամավորն արձագանքեց. «Այսօր որևէ փաստաթուղթ չի գործում։ Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ մեր օրակարգից դուրս է գալիս բանակցությունների և ինչ-որ փաստաթղթերի քննարկման իմաստը։ Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ որևէ փաստաթղթի մասին խոսելը անիմաստ ժամանակի վատնում է։

Ես կարծում եմ, որ մեր անվտանգության երաշխավորը հայկական զինված ուժերն են, հակահարված հասցնող ուժն էլ հայկական բանակն է։ Ուղղակի պետք է միջազգային հանրությանը ստիպենք հաշտվել այն իրականությանը, որ ունենք. իսկ դա Ադրբեջանի վարած ահաբեկչական գործողություններն են՝ մեր ժողովրդի, մեր պետության դեմ»։

Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ֆորումի ընթացքում բոլորը հնարավորություն են ունեցել հայտնել իրենց տեսակետը։ Ըստ նրա՝ մասնակցիները համակարծիք էին մի հարցում՝ պետք է կարգավորման հետ կապված կոշտ դիրքորոշում ունենալ։

Դիտարկմանը, թե Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք փոխզիջումներին դեմ չեն, Արթուր Թովմասյանն արձագանքեց. «Ես զիջողական տրամադրություն չեմ տեսել ողջ ֆորումի ընթացքում։ Բոլորն էլ միակարծիք են՝ այսօր դրա մասին խոսելն անիմաստ է։ Դուք գիտեք, որ մեզ մոտ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն էր, ու Ադրբեջանի ԶՈԻ-երի սադրիչ գործողությունների հետևանքով մենք ունեցանք զոհեր, ու իմ կարծիքով՝ ֆորումի մասնակիցների մեջ ավելի մեծ ատելություն սերմանվեց Ադրբեջանի նկատմամբ։

Վստահության մթնոլորտ չկա՝ ՀՀ նախագահի կորշտ դիրքոշումն էլ փաստ է՝ առանց Արցախի կարգավիճակի որևէ զիջման մասին խոսել չի կարելի։ ՀՀ նախագահն ասել է՝ փոխզիջումներին՝ այո՛, զիջումներին՝ ոչ։ Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունների կողմից պետականամետ գործողություններ են տարվում, և ՀՀ իշխանությունները պաշտպանում են Արցախի ժողովրդի շահերը»։

Դիտարկմանը, թե ֆորումի ընթացքում կարծիք է հնչել, որ պետք է առհասարակ բառապաշարից հանել փոխզիջում բառը, Արթուր Թովմասյանն արձագանքեց. «Մենք այդ փոխիզջումն արել ենք 1994-ի Բիշքեկի պայմանագրով։ Այս փուլում փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող։ Պետք է կարգի բերենք առաջնագիծը, բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինի հայ զինվորը։ Կուզեմ, որ նույն տրամադրությունը լինի նաև Հայաստանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում