Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Կառավարությանը չի հաջողվում տնտեսության մեջ որակական առաջընթաց գրանցել

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մայիս ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.4%:

Դրանում մեծ է հատկապես արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը. նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 114.4%, գյուղատնտեսությունում շարունակվում է նահանջը՝ արձանագրվել է 3.3%-անոց անկում:

Շինարարությունում նույնպես դեռևս շարունակվում է կայուն երկնիշ անկման փուլը՝ 12.1%: Առևտրի շրջանառության ոլորտում աճը կազմել է 11.8%, ծառայությունների ոլորտում՝ 11.0%: Սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4%, առևտրի շրջանառությունն աճել է 12.8%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 4.6%-ով, չնայած ապրիլ ամսվա նկատմամբ այն նվազել է ամբողջ 3%-ով:

Գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.9%-անոց աճ՝ ի հաշիվ մասնավոր հատվածում արձանագրված աշխատավարձերի 2.4%-անոց աճի, որովհետև պետական հատվածում աշխատավարձի անկումը շարունակվում է: Մայիս ամսին այն նվազել է ևս 0.4 տոկոսային կետով:

Մայիս ամսին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 123.1%-ով, ընդ որում՝ ինչպես և նախորդ ամիսներին, ներմուծման ծավալների աճը գերազանցում է արտահանման աճին. արտահանումն աճել է 20.9%-ով, ներմուծումը՝ 24.4%-ով:

2017թ. մայիսի տնտեսական վիճակի պատկերը հասկանալու համար ներկայացնենք նաև նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի տնտեսական իրավիճակը, որը զուգահեռներ անցկացնելու և համապատասխան եզրակացության հնարավորություն կտա:

Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ 2016թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%: Գրանցվել է արդյունաբերության 9.1%-անոց աճ: Ընդ որում, սկսած 2015թ.-ից՝ հիմնական արդյունաբերական աճն ապահովվել է թեթև արդյունաբերության, սննդամթերքի, մասնավորապես խմիչքների և ծխախոտի արտադրության և հանքագործական արտադրությունների աճի շնորհիվ, ինչն էլ շարունակվում է 2017թ.-ին:

Գյուղատնտեսության ոլորտում 2016թ. մայիսին արձանագրվել է գրեթե 6%-անոց աճ, շինարարությունում՝ 9%-անոց անկում, առևտրի շրջանառության ոլորտում՝ 0.1%-անոց անկում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.6%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.3%-ով, մասավորում՝ աճել է 3.4%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 2.1%-ով. արտահանումը՝ 8.4%-ով, մինչդեռ ներկրումը նվազել է 1.1%-ով:

2017թ. հունվար-մայիս և 2016թ. հունվար-մայիս ամիսների վիճակագրական տվյալների զուգահեռներ անցկացնելիս պարզվում է, որ տնտեսության զարգացման առումով առայժմ որևէ լուրջ առաջընթաց չկա: Նախորդ տարվա տվյալ ժամանակամիջոցի տնտեսական աճի համեմատ առայժմ մեկ տոկոսով ավելի աճ է գրանցվում, որն անասելի փոքր թիվ է:

Մյուս կողմից՝ արձանագրվող տնտեսական աճը տեղի է ունենում շնորհիվ արդյունաբերության ոլորտի մի քանի ճյուղերի, որոնցից մի քանիսի հիմքերը դրվել են դեռ մեկ-երկու տարի առաջ: Հանքագործության ոլորտի զարգացումները այնքան էլ պայմանավորված չեն հանրապետության կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ:

Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերությանը, խմիչքների ու ծխախոտի արտադրությանը, ապա դրանք 2016թ.-ի սկզբներից սկսած՝ ծավալային բավականին լավ աճ են ապահովել, և այդ աճը շարունակվում է: Մինչդեռ կառավարությանն այդպես էլ չի հաջողվում բեկում մտցնել տնտեսության կարևորագույն ճյուղերից գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, որոնցում երկարատև կայուն անկումը շարունակվում է:

Արտաքին առևտրում ևս չնայած շարունակ հրապարակվող արտահանման ծավալների աճին՝ համեմատության մեջ պարզվում է, որ ներմուծման ծավալների աճը անհամեմատ մեծ է արտահանվողից: Այնպես որ, մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները մեկ անգամ ևս հաստատեցին, որ առայժմ կառավարությանը չի հոջողվում տնտեսության մեջ որակական լուրջ առաջընթաց գրանցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում