Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

«Իգլան» ձեռք է բերվել Հայաստանում և օրինական ճանապարհո՞վ. Ով է գործով անցնող Հրաչ Մայիլյանը

Ինչպես արդեն հայտնի է, «Իգլայի» գործով նախաքննությունը արդեն ավարտվել է, և գործի նյութերը տրամադրվել են կողմերին ծանոթանալու համար: Նախաքննության ավարտից առաջ գործով անցնող մեղադրյալների մեղադրանքները փոփոխվել են, որոշների դեպքում մեղադրանքը մեղմացվել է, իսկ որոշներին նոր մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես, նոր մեղադրանք է առաջադրվել այս գործով առանցքային մեղադրյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նա մեղադրվում է նաև փողերի լվացման համար, սակայն նրա մեղադրանքից հանվել է 235.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն):

Ռազմամթերքի մաքսանենգություն հոդվածը հանվել է նաև այս գործով մյուս մեղադրյալի՝ Արմեն Պողոսյանի մեղադրանքից, ով, ըստ Սամվել Բաբայանի պաշտպանի, միակ անձն էր, ով ցուցմունք էր տվել Սամվել Բաբայանի դեմ, և հենց նրա ցուցմունքն էր դրվել Բաբայանի մեղադրանքի հիմքում:

Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ռազմամթերքի մաքսանենգության մասով մեղադրանքը հանվել է, քանի որ ապացույցներ ձեռք չեն բերվել այդ մասով:

Մեր դիտարկմանը, թե ռազմամթերքի մաքսանենգության հոդվածը հանելն արդյոք նշանակո՞ւմ է , որ «Իգլա» տեսակի զենքը Հայաստանի ներսում է գնվել կամ օրինական ճանապարհով է բերվել Հայաստան, տիկին Կիրակոսյանը պատասխանեց. «Մենք դա չենք կարող ասել, քանի որ մի մասը դեռ Վրաստանում է: Մենք այդ տվյալը դեռ չունենք: Մենք միայն ունենք, որ այդ մասով ապացույցներ չեն գտնվել: Իսկ գործի նյութերին մենք դեռ չենք հասցրել ամբողջական ծանոթանալ»:

Ի դեպ, Կիրակոսյանը հերքեց, թե իր պաշտպանյալը Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք է տվել: «Այդպիսի բան չկա, մինչ ձերբակալությունը եղել են և՛ ներքին դիտումներ, և՛ գաղտնալսումներ, և այդպիսի բան չի հիմնավորվել: Ես Սամվել Բաբայանի պաշտպանի հետ էլ եմ խոսել և ասել եմ, որ իր պնդումները իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Կիրակոսյանը:

Նշենք, որ Արմեն Պողոսյանը ներկայումս մեղադրվում է միայն ապօրինի զենք ձեռք բերելու հոդվածով, որով Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հետ ունեցած առնչությանը, ապա Կիրակոսյանն ասաց, որ Արմեն Պողոսյանը Սամվել Բաբայանին չի ճանաչել և որևէ առնչություն չի ունեցել: Նախաքննությամբ ևս դա չի հիմնավորվել: «Ինքը ո՛չ ճանաչել է, ո՛չ շփվել է, ոչ էլ որևէ այլ առնչություն է ունեցել Բաբայանի հետ: Բացարձակ»:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես է բացատրվում նրանց առնչությունը այս գործի շրջանակներում, փաստաբանը պատասխանեց. «Դե քանի որ զենք ձեռք բերելու մեղադրանքը 4 հոգու նկատմամբ է, նրանք մասնակիցներ են, և գուցե նրանցից մեկը կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակիչ է եղել: Դա չեմ կարող ասել: Բայց ինքը չի տեսել և որևէ առնչություն չունի Բաբայանի հետ»:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե գործով կա ևս մեկ անձ, որին ԱԱԾ-ն դեռևս նախաքննության ընթացքում ազատ է արձակել համագործակցության համար, քանի որ նա այն մարդն է, որն անձամբ է իրավապահներին ցույց տվել զենքը և պատմել կատարվածի ողջ մանրամասները, ապա տիկին Կիրակոսյանի խոսքով՝ իրեն նման անձ հայտնի չէ:

Սակայն գործով անցնում է Հրաչ Մայիլյանը, որի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը: «Բայց թե նա համագործակցել է, թե ոչ՝ չեմ կարող ասել: Գործի նյութերին էլ ամբողջությամբ դեռ չեմ ծանոթացել, որ ասեմ՝ նա որևէ մեկի դեմ ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Կիրակոսյանը:

Ռազմամթերքի մաքսանենգություն հոդվածը հանվել է նաև գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի մեղադրանքից: Նա նույնպես մեղադրվում է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, փոխադրելու մասով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից:

Նրա փաստաբանի հավաստմամբ՝ սա նշանակում է, որ իրենց նախկին հայտարարությունները ճիշտ էին այն մասով, որ չի հիմնավորվել, որ այդ զենքը ձեռք է բերվել Վրաստանից կամ այլ երկրից: «Այժմ նրանք մեղադրվում են այն բանի համար, որ իբր «Իգլան» Հայաստանում են ձեռք բերել, պահել»,- ասել է փաստաբանը:

Ի տարբերություն Արմեն Պողոսյանի՝ Սանասար Գաբրիելյանը իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունել: Նա նշել է, որ հայկական բանակի համար զենք ձեռք բերելու մտադրություն է ունեցել, սակայն կապվել է ոչ ճիշտ և անլուրջ մարդկանց հետ, դրա համար էլ հայտնվել է այս պատմության մեջ: Բայց վերջին պահին հրաժարվել է այդ զենքը գնել, որովհետև այն թերի զենք է եղել ու բանակին ոչ պիտանի: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հետ ունեցած առնչությանը, Գաբրիելյանն ասել է, որ Բաբայանից պարզապես խորհուրդ է հարցրել զենքի մասով:

Նշենք, որ Սամվել Բաբայանը իրեն առաջադրված երկու մեղադրանքներն էլ չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում