Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

ՊԵԿ-ը 800-ից ավելի ծանուցում է ուղարկել ռիսկային տնտեսվարողներին

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաներով կատարվող մոնիթորինգի շրջանակում առաջին ծանուցումներն ուղարկվել են մայիսի 5-ից և այդ ընթացքում մինչև հունիսի 17-ն արդեն ուղարկվել են 838 ծանուցում: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը: Նրա խոսքով` այդ թվից 143-ը կրկնակի են ուղարկվել տնտեսավարող սուբյեկտներին ռիսկային վարքագիծ ցուցաբերելու համար:

«Ունենք 34 առարկություն և բացատրություն, որոնց մի մասն ընդունվել են որպես հիմնավորում, իսկ մի մասը համարվել է ոչ հիմնավոր, և նրանց մոտ պետք է իրականացվեն հսկողական միջոցառումներ` ճշտելու դրանց իրականությունը»,- ասաց Այվազյանը` ներկայացնելով, որ ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրում է հարկ վճարողների ռիսկային փոփոխությունները, դրանց դինամիկան և նրանց ուղարկված ծանուցումների միջոցով փորձում կանխարգելել անապրանք փաստերով գործարքների, իրացման հայտերի թերհայտարարագրման, գների նվազեցման ռիսկերը:

Նրա խոսքով` իրենց աշխատանքներն ուղղված են տարածքային հարկային տեսչություններից տեսչական ընթացիկ հսկողությունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն:

«Նախկինում հարկային տեսուչն էր իր զեկույցով հիմնավորում որևէ հարկ վճարողի մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը, այսուհետ համակարգն է ստուգելու այն, և դրանով իսկ արդեն բացառվելու են հարկային մարմնի ու հարկ վճարողի շփումները` արդյունքում նաև ունենալով կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեցում: Հույս ունենք, որ համակարգի ներդրումը նոր որակի կբարձրացնի ՊԵԿ-հարկ վճարողներ հարաբերությունները, կձևավորի նաև նոր մշակույթ, որը խարսխված կլինի արդար, թափանցիկ կառավարման հենքի վրա: Միաժամանակ ակնկալում ենք, որ այն կհանդիսանա կարևոր օղակ, որը ռիսկերի կառավարման և օպերատիվության հարցում մեզ բավականին օժանդակություն կցուցաբերի»,- ասաց նա:

Մխիթար Այվազյանն ընդգծեց, որ համակարգի մեջ նաև ներդրված է «խելացի» կառավարման գաղափարը, որի պարագայում արդեն տեղեկատվական տվյալների բազայի հիման վրա ամբողջապես վերլուծվում են հարկ վճարողի տնտեսական գործունեության բոլոր առանցքային հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում