Thursday, 18 04 2024
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում

Ղուլյանի հայտարարությունը վիրավորանք է ղարաբաղցու և ցանկացած հայի հանդեպ

Ստեփանակերտում անցկացված «Հայկական քաղաքական կուսակցությունների» երրորդ ֆորումի ընթացքում ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Ամեն անգամ, երբ դուք շնորհավորում եք Հարավային Օսիային, Աբխազիային, Մերձդնեստրին, Ղրիմին՝ մենք խնդիր ենք ունենում»:

Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանել է, թե իրենք ողջունել են ինքնորոշման բոլոր սուբյեկտներին՝ նաև Կոսովոյին ու Հարավային Սուդանին։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝ Աշոտ Ղուլյանը խոր թյուրիմացության մեջ է. «Եթե հետևենք իր տրամաբանությանը, ապա պետք է ողջունել նաև Հյուսիսային Կիպրոսի «անկախությունը», ԻՊ-ի «անկախությունը», Ուկրաինայի՝ ԼՆՌ-ի, ԴՆՌ-ի «անկախությունը»։ Դրանք Ղարաբաղի կողքին դնելը, Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վիրավորական է ցանկացած ղարաբաղցու, հայի, մարդկային բանականության համար»։

Նրա խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտությունը որևէ առնչություն չունի հետխորհրդային երկրների կոնֆլիկտների հետ. «Որովհետև նրանց սատարել է Ռուսաստանը, իսկ այն ինչին հասել է Ղարաբաղը՝ հասել է ի հեճուկս Ռուսաստանի։ Այդ ամենը խառնել մի դեզի մեջ՝ տրամաբանական սխալ է։ Դուք վկայակաչում եք Էդմոն Մարուքյանի հարցը, որն էլ այս մեկնաբանության համար առիթ հանդիսացավ։ Հարցին անդրադարձավ նաև Դավիթ Շահնազարյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա։ Ես կարծում եմ՝ պարոն Ղուլյանի պատասխանը իրականության հետ կապ չունի և բոլոր առումներով դուրս է Ղարաբաղի շահերից»,- ընդգծեց Մեհրաբյանը։

Հիշեցրեցինք, որ երբ Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե՝ Արցախում դա ընդունեցին հրավառությամբ և շնորհավորանքներով. «Ես դրան անդրադարձել եմ, կրկնեմ՝ դա զորիբալայանական մտածողության դրսևորում է։ Այլ բան, քան «խայտառակություն» որակելը դժվար է։ Դա առայժմ որոշ պաշտոնյաների աշխարհահայացքի մեջ թողած հետք է, այդ հետքերը պետք է շիկացած երկաթով արմատախիլ արվի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում