Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեկնաբանական տեռոր կամ ֆուտբոլային մառազմ՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մեր երկրում հետևում են հազարավոր ֆուտբոլասերներ: Բավական բարձր վարկանիշ ունեցող այս մրցաշարը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է Հանրային հեռուստաընկերությունը: Հանդիպումները մեկնաբանում են բոլորովին անծանոթ ֆուտբոլային մեկնաբաններ:

Մասնավորապես, հունիսի 15-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվեցին այն անձանց անունները, որոնք, ֆեյսբուքյան հավանությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ, հնարավորություն էին ստացել ուղիղ եթերում մեկնաբանել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները. նրանք են՝ Արման Աբելյանը, Համլետ Գևորգյանը, Երվանդ Հարությունյանը, Արմեն Մանուկյանը, Ռաֆայել Խալաթյանը, Արմեն Գարամյանը: Արտամրցութային կարգով մեկ խաղ մեկնաբանելու հնարավորություն կստանա նաև Մարե Մինասյանը. նա եթերում կլինի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանի հետ:

Ի դեպ, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը մեկնաբանների մրցույթի մի նոր փուլ է, որի հաղթողները հնարավորություն կստանան աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում: Մասնավորապես վերը թվարկված մեկնաբաններին հանրությունը կկարողանա աջակցել sms հաղորդագրությունների և զանգերի միջոցով ընթացող մրցաշարի ընթացքում: Քվեարկության արդյունքները կհամադրվեն ժյուրիի տված միավորների հետ: Այս փուլը ևս հաջողելու պարագայում մասնակիցներից լավագույնները հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:

Արդեն իսկ կայացել է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության առաջին տուրը: Հանրայինի հեռարձակված չորս հանդիպումների մեկնաբանությունները թույլ չես անվանի, դրանք ուղղակի ահավոր էին: Հայաստանում թիվ մեկ հեռուստաընկերության ղեկավարները, չգիտես ինչու, հեղինակավոր այս մրցաշարը որոշել են փորձադաշտ դարձնել երիտասարդ մեկնաբանների համար: Այս կերպ Հանրային հեռուստաընկերությունն ուղղակի տեռորի է ենթարկում միլիոնավոր հեռուստադիտողների, ովքեր ստիպված են դիտարժան հանդիպումներին հետևել մառազմատիկ մեկնաբանությամբ:

Դժվար է պատկերացնել, որ, ասենք, ռուսական Հանրային հեռուստաընկերությունը՝ ОРТ-ն, Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության գավաթը վերածեր մեկնաբանների մրցույթի և միլիոնավոր մարդկանց ուղղակի ստիպեր լսել ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանների մեկնաբանությունը:

Անկախացումից հետո հայ ֆուտբոլասերը հիմնականում լսել է անորակ և անգրագետ ֆուտբոլային մեկնաբանություն: Հիմա մեկնաբանների էլիտան ձևավորում է նոր սերունդ. ձևավորում է ֆուտբոլասերների նյարդերի հաշվին:

Չի կարելի ֆուտբոլային բարձրակարգ հանդիպումներն աղավաղել և ստիպել, որպեսզի մարդիկ փոխեն ալիքը կամ իջեցնեն հեռուստացույցի ձայնը: Ֆուտբոլը հանրությանն էսթետիկական հաճույք է պատճառում: Այսօր Հայաստանում հասանելի է Матч ТВ հեռուստաընկերությունը: Մեկնաբանների երիտասարդ սերունդ ձևավորելու փոխարեն Հանրային հեռուստաընկերությունը ճիշտ կաներ՝ ավագ սերնդի ներկայացուցիչներին պրակտիկայի գործուղեր ռուսական հեռուստաընկերություն:

Հայկական հեռուստաալիքներից հնչող անտանելի մեկնաբանության հետևանքով Матч ТВ-ն ուղղակի այլընտրանք է դարձել: Օրինակ՝ մեր հայրենակից Նոբել Առուստամյանի մեկնաբանությամբ ֆուտբոլ դիտելիս իսկապես էսթետիկական հաճույք ենք ստանում:

Ֆուտբոլից հասկանալը միայն բավարար չէ մեկնաբան լինելու համար: Ֆուտբոլը պետք է մատուցել հեռուստադիտողին: Պետք է մատուցել այն, ինչը տեսանելի չէ հեռարձակման ընթացքում: Շարունակ վիճակագրական տվյալներ, գնդակին տիրող ֆուտբոլիստների անուններ հնչեցնելը կամ Գերմանիայի գոլի ժամանակ բավական բարձր ձայնով «Գոոոոոոոոոոոոոոոոոոլ» գոռալը ոչ միայն նյարդայնացնող է, այլև հեռուստադիտողին հունից հանելու հատկություն ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում