Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ի խնդրանքով աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ ոստիկանության հատուկ ստորաբաժանման կազմավորման ուղղությամբ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Այժմ մենք ՄԱԿ-ի առաջարկությամբ և խնդրանքով ստեղծում ենք մշտական պատրաստության ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը կկարողանա մասնակցել խաղաղության պահպանման գործողություններին ՄԱԿ-ի առաքելություններում»,- ասել Է գործակալության զրցուցակիցը:
Նա նշել է, որ այդ ստորաբաժանումներում աշխատակիցների կհավաքագրեն բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներից: Սեմերիկովը հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ճանաչել է իր ստանդարտներին համապատասխանող և հավաստել է, որ նրանք կարող են մասնակցել երրորդ երկրների տարածքում խաղաղապահ գործողություններին: