Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից դիվերսիա իրականացնելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ տեղեկությունը դիվերսիայի և առավել ևս զինծառայողի գերեվարելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը:
«Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել: Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը: