Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Անմեղսունակության գագաթնակետն է. Անում են բաներ, որ Եվրոպային ստիպեն չստորագրել փաստաթուղթը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ  հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։

– Պարոն Սաֆարյան, դեսպան Սվիտալսկին անդրադարձել է  իշխանությունների կողմից իրեն ուղղված քննադատություններին՝ Հայաստանի «ներքին խնդիրներին» միջամտելու հետ կապված, և ասել, որ իրենք ոչինչ չեն պարտադրում, ու եթե իշխանությունները չեն ուզում, ԵՄ-ն չի աջակցի Հայաստանին։ Ի՞նչ վտանգներ է պարունակում այս հեռակա բանավեճը՝  ըստ Ձեզ։

Սա որևէ լավ բան Հայաստանին չի խոստանում։ Առանց այն էլ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները լավագույնը չեն։ Ի հակառակ դրանք լավացնելու անհրաժեշտության, 3.5 տարի է՝ առկախված են, սահմանափակված են կոնկրետ խնդիրների շուրջ՝ Ընտրական օրենսգիրք, ընտրություններ։ Իսկ  այս նոր պայմանագիրը որքան էլ փառաբանվի, այն ուղղակի հարաբերությունները վերաշրջանակելու փաստաթուղթ  է։ Եկեք հասկանանք, որ Հայաստանի իշխանությունները մինչև այժմ չեն գիտակցել Եվրամիության հետ խաղի կանոնները կամ առնվազն մտածում են, թե դրանք կարող են ընթանալ այն նույն տրամաբանությամբ, ինչ նախկինում՝ վերցնել Եվրամիության փողը, իմիտացիաներ անել, թե բարեփոխումներ են անում։ Այդ մասին գիտեին երկու կողմերն էլ, բայց քանի որ ԵՄ-ն Հայաստանին պատժել չէր ցանկանում, կուլ էր տալիս այդ անբովանդակ պրոցեսները։ Եվրամիությունն է մեղավոր, որ Հայաստանին թույլ է տվել լեգիտիմացնել խաղի այդ կանոնը։ Հետևաբար հիմա էլ Դավիթ Հարությունյանը, մյուսները բացահայտ մերկացրել են խաղի այդ կանոնը՝ դուք մեզ պետք է փող տաք, բայց  մեզ դիտողություն անելու իրավունք չունեք։ Սա հղի է վտանգներով՝ հատկապես Եվրոպայի ներսում առկա վտանգների պարագայում՝ կարծեք թե բոլորն այնքան շատ ներքին խնդիրներ ունեն ու կծանրանան այդ խնդիրների վրա ու թքած կունենան, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ։ Սա չգիտակցելը անմեղսունակության գագաթնակետն է։

– Դավիթ Հարությունյանը պատահական մարդ չէ և չէր կարող այդ հայտարարությունն անել առանց Սերժ Սարգսյանի իմացության։ Կարծում եք՝ սա պլանավորվա՞ծ է և պարզապես հարմար առի՞թ է իշխանությունների համար ՀՀ-ԵՄ ստորագրվելիք փաստաթղթի նախաշեմին վատացնելու հարաբերությունները Բրյուսելի հետ ու հետագայում հրաժարվելու ստորագրել։

– Ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք նվազագույնը կարող են կասկածի տակ դնել ստորագրման պրոցեսը և ուղղակի առիթ են ստեղծում մեղքը Եվրոպայի վրա բարդելու։ Անում են բաներ, որ Եվրոպային ստիպեն չստորագրել փաստաթուղթը։ Դա արվում է Դավիթ Հարությունյանի ձեռքով, ու սա ինչ-որ բան է նշանակում՝ լուրջ խորքային գործընթաց է։ Իրավացի եք, Դ. Հարությունյանը նախկինում իշխանության անտեսված ներկայացուցիչ էր և Սարգսյանի համար առաջին պլան չէր ու  հանկարծ եկավ առաջին պլան։ Ես չեմ հիշում, որ նախկինում Դավիթ Հարությունյանին  թույլ տրվեր նման  հայտարարություններ անել։ Այո՛,  կա Սարգսյանի թույլտվությունը. այն, ինչ չի ասում Սարգսյանը, ասվում է  Դավիթ Հարությունյանի շուրթերով։ Կան խնդիրներ, որոնց պատճառով  Հայաստանը չի ուզում  ստորագրել փաստաթուղթը, և հիմա պարզապես «մահանա» է ստեղծում։

– Վարչապետ Կարեն Կարապետյանը իբր նոր ավյուն էր բերում կուսակցությանը։ Ինչո՞ւ գոնե վարչապետի մակարդակով փորձ չարվեց շտկել իրավիճակը և Դավիթ Հարությունյանից տարբերվող  տեսակետ հայտնել, որ այսօր էլ դեսպան Սվիտալսկին ստիպված չլիներ ասել՝ չեք ուզում՝ չենք աջակցի։

– Վարչապետները Հայաստանում չեն խառնվում արտաքին քաղաքականությանը, նրանք իրավունք չունեն։ Կարեն Կարապետյանի լռությունը նշանակում է՝ նա գիտի, որ դա Դավիթ Հարությունյանի հայտարարությունը չէ, և նա դա ուղղելու առաքելություն չունի։ Բոլոր վարչապետները Հայաստանում՝ գոնե նախագահական կառավարման շրջանում, չեն մտել արտաքին քաղաքականության դաշտ, դա նախագահի մոնոպոլիան է։ Խաղն ավելի  բարձր մակարդակում է։

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում