Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Կառավարության ծրագրում բացակայում են Հայաստանի անվտանգության, անկախության և զարգացման հեռանկարները

Կառավարության նոր ծրագրի կամ ընդհանրապես Հայաստանում կառավարության ծրագրերի համար բավականին կարևոր է արտաքին ուղղվածության հանգամանքը: Խնդիրը տվյալ դեպքում դիտարկելու ենք տնտեսական զարգացումների տեսանկյունից: Իսկ տնտեսական զարգացման առումով արտաքին ուղղվածությունը չափազանց կարևոր է: Այդպիսով, Հայաստանը ո՞ր երկրների հետ է կապում իր զարգացման հեռանկարը, և արդյոք այդ երկրների կամ միությունների հետ համագործակցությունը մեր երկրին տնտեսական զարգացում կբերի:

Կ. Կարապետյանն առաջնությունը տվել է ՌԴ-ին

Այս տեսանկյունից, կառավարության նոր ծրագրում, զարմանալի չէ, որ առաջնայնությունը պետք է տրվեր Ռուսաստանին: Չէ որ այդ երկիրը համարվում է մեր ռազմավարական դաշնակիցը, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՌԴ-ի ստեղծած ԵՏՄ-ին: Ընդհանրապես արտաքին քաղաքական համագործակցության որպես երկրորդ ուղղություն նշված է ԱՄՆ-ը, երրորդը՝ եվրոպական երկրներն են: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ ԵՏՄ-ն ավելի ներքին շարքերում է տեղ գտել, առաջ է քաշվել ԱՊՀ-ի հետ համագործակցությունը: Չի բացառվում, որ այս դեպքում ԵՏՄ-ն դիտարկվել է պարզապես որպես ԱՊՀ-ի մի մասը: Բացի այդ, ԵՏՄ ասելով, առայժմ դեռ ՌԴ է հասկացվում, իսկ այդ կառույցում մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունները հիմնականում այդ երկրի հետ են: Չէ որ հատկապես տնտեսական հարաբերությունների դեպքում հենց դա ներկայացվեց որպես Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետ կանգնելու պատճառ:

«Իհարկե ծրագրում կա բաղադրիչ, որ եվրոպական երկրների փորձը տեղայնացնելու խնդիր կա, բայց տնտեսական բլոկում այդ ուղղվածությունը չեմ տեսնում: Կան որոշ մտքեր տնտեսական դիվանագիտության վերաբերյալ, դա լուրջ գիտություն է, բայց մեր երկրում շատ թույլ հիմքերի վրա է: Իսկ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության, այդ թվում և արտաքին տնտեսական քաղաքականության մեջ ես ավելի շատ տեսա ցանկ, քան թե թիրախներ ու բացված մոտեցումներ»,- մեզ հետ զրույցում ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Իսկ եթե մեր տնտեսության զարգացումը, արտահանման ավելացումը հիմնականում կապում ենք ՌԴ-ի հետ, արդյո՞ք այդ երկիրը մեզ նման հնարավորություն կտա: Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում մինչև 2022թ. մեր արտահանումը պետք է հասնի ՀՆԱ-ի 40 տոկոսին, այժմ անգամ դրա կեսն էլ չկա: Իսկ ՌԴ մենք հիմնականում խմիչքներ ու գյուղատնտեսական ապրանքներ ենք արտահանում, բայց այս դեպքում էլ ՌԴ ներքին քաղաքականությունը խոչընդոտում է դրանց իրացմանը: Օրինակ՝ ՌԴ-ում կա «Ռոսխոզնադզոռ» կազմակերպությունը, որը պարբերաբար արգելանք է դնում Հայաստանից այս կամ այն գյուղատնտեսական ապրանքի ներմուծման վրա: ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներից հետո այդ երկրի գյուղատնտեսական արտադրությունն է սկսել աշխուժանալ: Ի վերջո կան ճանապարհների խնդիրներ՝ ՌԴ տանող հիմնական արտահանման ուղղությունը՝ Վերին Լարսը տարվա կեսը փակ է: Եվ այդպես շարունակ: Այսինքն՝ մենք մեր զարգացումը կապում ենք մի երկրի հետ, որը տարատեսակ խնդիրներ է առաջացնում մեր ապրանքների իրացման համար: «Բացի այդ, ծրագրում չկա ինչ, ինչպես, որքան արտադրելու հարցերի պատասխանը: Եվ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ արտահանման այդ մակարդակն առաջիկա՝ անգամ 10 տարիներին մեզ համար անհասանելի թիրախ է լինելու»,- հավելում է տնտեսագետը:

Էներգետիկան նորից ՌԴ-ի վերահսկողության ծիրում

Էներգետիկան ոչ միայն ՀՀ տնտեսության կարևորագույն, համակարգաստեղծ բնագավառներից է, այլև երկրի անվտանգության և անկախության մակարդակը բնութագրող ռազմավարական ոլորտ է: Այս ոլորտին կառավարության ծրագրում մի փոքրիկ գլուխ է հատկացված, և էականն այն է, որ կառավարությունն այս դեպքում անվտանգությունն ու անկախությունը տեսնում է հիմնականում ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ, արդյունավետ օգտագործման և էներգա-արդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Իսկ սա նշանակում է, որ առաջիկա 5 տարիներին Կարեն Կարապետյանը մեր էներգետիկան նորից կապում է Ռուսաստանի հետ: Եթե նա այս ոլորտի գլխավոր նպատակը համարվում է ատոմային էներգետիկան, ատոմակայանի վերանորոգումը, որը մեր ամբողջ էներգետիկ արտադրության մոտ 40 տոկոսն է տալիս, ապա դա նշանակում է, որ Կ. Կարապետյանն էներգետիկ այլ աղբյուրների ստեղծելու և այդ երկրից էներգետիկ անկախություն ձեռք բերելու մասին չի էլ մտածում: «Իհարկե, ծրագրի այս հատվածում հանդիպում ենք Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցմանը, բայց խոսքը դեռ դրա կառուցման մրցույթի մասին է գնում: Այս ոլորտի համար ձևակերպված նպատակներից կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ից ու ԵՏՄ-ից կախվածությունն էլ ավելի է խորացվում: Եվ առաջիկա 5 տարիներին մեր էներգետիկ համակարգի վերականգնման խնդիրը շարունակում է լուրջ լինել»,- ասում է Վ. Խաչատրյանը

Հիշեցնենք, որ օրեր առաջ նաև Մասրիկ կայանի մասին էր խոսել նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը հայտարարել էր, թե իր երկիրը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրում կատարելու հնարավորություն է տեսնում, եթե, իհարկե, կառավարությունը հավասար պայմաններ խոստանա: Բայց ՀՀ իշխանությունները գրեթե անպատասխան թողեցին այդ առաջարկությունը: Ավելին, այդ հայտարարությունից հետո շտապ Հայաստան եկավ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որի հետ էլ Կ. Կարապետյանը խոսել է ՀՀ էներգետիկ անվտանգության ու զարգացումների մասին՝ այդ տեսանկյունից կարևորելով Աբովյանում գազապահեստարանում նոր հնարավորություններ, մայրուղային նոր գազատարներ կառուցելու հարցը: «Սա ցույց է տալիս, որ 8 մլրդ դոլարի ներդրման ճանապարհները մեզ համար փակում են, և մենք հրաժարվում ենք նման առաջարկից»,- եզրակացնում է Վ. Խաչատրյանը:

Այսպիսով, ՌԴ-ն առաջիկա առնվազն 5 տարիներին նույնպես իր էներգետիկ մահակն օգտագործելու է մեր դեմ՝ զիջումներ կորզելու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում: Ինչու չէ՝ նաև Արցախի հակամարտության դեպքում:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում