Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Արգամ Աբրահամյանն ուզում է «ընտրություններից առաջ բնակիչների աչքը մտնել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի օրակարգի նախագծից տեղեկացանք, որ Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը նոյեմբերի 5-ին է՝ չորս ամիս անց: Այս նախագիծը կառավարության հավանությանը կներկայացնի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Իսկ մինչ ընտրությունները՝ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, պատգամավորի իր գործունեությանը զուգահեռ, շարունակում է դե ֆակտո «քաղաքապետություն» անել Արտաշատում, ընդ որում՝ ավելի լայն թափով ու էնտուզիազմով, քան երբ պաշտոնավարում էր:

Ասենք, օրինակ, այժմ քաղաքում աղբահանությունն ավելի օպերատիվ է իրականացվում, քաղաքն ավելի մաքուր տեսք ունի, քան երբ Արգամ Հովիկիչը քաղաքապետ էր: Աբրահամյանը, բացի այդ, իր միջոցներով նաև տոնական միջոցառումներ է կազմակերպում, ասֆալտապատում է քաղաքի որոշ փողոցներ:

Նախկին քաղաքապետը չի զլանում իր կատարած աշխատանքների մասին վկայող ֆոտոներ տեղադրել ՖԲ-ի իր էջում: Մի քանի օր առաջ էլ գրառում է կատարել. «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը»:

Քաղաքային բնակչությունը սա որակում է «ընտրություններից առաջ բնակիչների աչքը մտնելու ձև»: Աբրահամյանների նախանշած քաղաքապետի թեկնածուն՝ Գագիկ Պողոսյանը, ով, ըստ լուրերի, Գերմանիայում բիզնես է ուզում դնել, բայց համառորեն հերքում է դա, իր հերթին կիսվում է Աբրահամյանի էջի նորություններով:

Տպավորություն է, թե նախկին քաղաքապետը մտադիր է կրկին առաջադրվել և սկսել է իր PR արշավը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, նկատենք, ոչ թե Գագիկ Պողոսյանն է, այլ փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանը, ով, ի տարբերություն Պողոսյանի, քաղաքապետարանում աշխատելու երկարամյա փորձ ունի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում