Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մարդիկ, որոնց ծրագրերով կառավարվում է Հայաստանը

Այսօր խորհրդարանում կներկայացվի կառավարության հերթական ծրագիրը, որով Հայաստանը վերածվում է արդիական, մրցունակ, պաշտպանված պետության, որով տարեկան տնտեսությունն աճելու է 5 տոկոսով, աղքատությունը նվազելու է 12 կետով, կոռուպցիան նահանջելու է, և այդպիսի բազմաթիվ պրոգրեսիվ երևույթներ: Խոշոր հաշվով այլ ծրագիր Հայաստանի որևէ կառավարություն չի էլ ունեցել:

Հայաստանի բոլոր կառավարությունների, բոլոր իշխանական նախագահական թեկնածուների, բոլոր իշխող կուսակցությունների ծրագրերը Հայաստանը առնվազն հինգ րոպե պակաս են դարձրել Նյու Վասյուկիից: Բայց որքան իրար հաջորդել են այդ ծրագրերը, այնքան Հայաստանից ավելացել է արտագաղթը, նվազել են տնտեսական ցուցանիշները, պակասել են արտասահմանյան ներդրումները, խոցելի է դարձել Հայաստանի անվտանգությունը՝ մնալով գերազանցապես զինվորի և սպայի անձնական հերոսության վրա խարսխված:

Իհարկե, չափազանց պարզ և արդեն պարզունակ ճշմարտություն ասած կլինենք, եթե նշենք, որ մի բան է ծրագիրը, մեկ այլ բան դրա իրականացումը: Եթե, օրինակ, իրականացվեր Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի թեկուզ կեսը, ապա այսօր կա՛մ Հայաստանը ԵՏՄ-ում չէր լինի, կա՛մ Տիգրան Սարգսյանը չէր լինի ԵՏՄ հանձնաժողովի նախագահ: Թե որտեղ կլինի Կարեն Կարապետյանը մի քանի տարի անց՝ պարզ չէ, սակայն եթե ներկայացված ծրագրի գոնե 50 տոկոսը դառնա իրականություն, ապա անկասկած Հայաստանը վատ տեղում չի լինի:

Սակայն Հայաստանում ըստ էության կա մեկ երաշխավորված 50 տոկոս, և դա թերևս բոլորին է հայտնի, թե ինչ 50 տոկոս է: Որևէ այլ երաշխավորված բան Հայաստանում չկա, այդ թվում՝ կառավարության ծրագիր, որովհետև հավակնոտ, գեղեցիկ, հուզիչ, ոգևորիչ ծրագրերը գալիս և բախվում են իրականության պատին: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում կա հաստատված քրեաօլիգարխիկ մի համակարգ, որտեղ տնտեսությունը բաժանված է մի քանի անձանց և ընտանիքների միջև, այդ ընտանիքները տնօրինում են Հայաստանի հանրային և պետական ռեսուրսների ու իշխանական լծակների մեծ մասը, նրանք են որոշում, թե որ ապրանքը ինչ գնով է ներկրվելու, վաճառվելու, ինչ քանակությամբ, որտեղից, կամ ինչ է արտադրվելու Հայաստանում, ով է տրանսպորտային գիծ ունենալու, ով՝ տաքսի, ում են տրվելու պետական գնումների կամ այլ պատվերներ, ով է հաղթելու այս կամ այն աշխատանքների համար հայտարարված մրցույթը, որքան է լինելու ատկատը և այլն:

Հայաստանը երկու տասնամյակ կառավարվել է և նվազագույնը այդքան էլ կկառավարվի հենց այդ մարդկանց ծրագրերով: Հետևաբար Հայաստանը զարգացնելու ծրագրերը պետք է սկսվեն այն քայլերից, որոնք կենթադրեն այդ մարդկանց իշխանության համակարգային հաղթահարում: իսկ առայժմ հասարակությանը ներկայացվում են միայն փաստաթղթեր՝ ապօրինի հարստացման օրինագծի, կոռուպցիայի դեմ պայքարի օրինագծի, կառավարության ծրագրի և այլ տեսքով, որոնք ունեն մի նպատակ՝ Հայաստանում լեգիտիմացնել այդ մարդկանց տնտեսաքաղաքական իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում